Այս անգործության պայմաններում իշխանությունը լիուլի ժամանակ ունեն մտքներով անցած հարցը սարքել օրակարգ

Այս անգործության պայմաններում իշխանությունը լիուլի ժամանակ ունեն մտքներով անցած հարցը սարքել օրակարգ

Sun, 18 Oct 2026 16:15:12 +0400


Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Այսօր հանրությանը հետաքրքրում են բոլորովին այլ հարցեր.

1․ադրբեջանական զինուժի արդեն տարիներ ձգվող ներխուժումը մեր հողեր,

2․ի հեճուկս բոլոր զիջումների, այդպես էլ գլուխ չբերվող «խաղաղությունը»,

3․սոցիալ-տնտեսական վիճակը, ահագնացող թանկացումների ու քաղաքացիների եկամուտների կրճատման ֆոնին չինովնիկաց դասի ռոճիկների բարձրացումը,

4․մայրաքաղաքում խցանումների, ջրի ու օդի աղտոտվածության հարցերը և այլն:

Հանրությանը հուզող հարցերը սրանք են, ոչ թե իբրև թե «Եկեղեցու բարեփոխումների», իսկ իրականում դրսի թելադրանքով մեր ազգային ինքնության պահպանման հիմնական հենարանը ոչնչացնելու օրակարգը:

Ամենավատն այն է, որ հանրությանը հուզող վերը նշված հարցերը սպասարկող քաղաքական համակարգ գոյություն չունի: Դրանց լուծումը մնացել է քպ-ական իշխանության ու «դրսից» մի լավ խաբարի սպասող ու էդ ընթացքում հարցազրույցներով և կառավարությանը (հիմնականում) անտաղանդ հարցեր տալով ժամանակ սպանող ընդդիմության հույսին:

Չմոռանանք հիշել խորհրդարանի և հետևաբար կառավարության լեգիտիմության ակնհայտ բացակայության մասին և հիշենք նաև, որ առաջին անգամ Հայաստանում ընտրությունների արդյունքների կեղծման պայմաններում ընդդիմությունը որևէ բողոքի լուրջ գործողություն չնախաձեռնեց: Հիշենք նաև, որ էդ անգործության հետևանքով իշխանություններին հաջողվեց ոչ միայն մարսել ընտրությունների արդյունքները կեղծելը, այլ` դեռ մի բան էլ ավելի լայն թափով շարունակել ընդդիմախոսների նկատմամբ քաղաքական հետապնդումները:

Չի կարելի չփաստել նաև, որ «համերաշխությունից», «միաբանումից» և «համախմբումից» խոսող այդ նույն ընդդիմությունը արդեն երկար ժամանակ է ինչ չի կարողանում մի պարզ հարցի` քաղհալածյալների իրավունքների պաշտպանության շուրջ ընդհանուր պայքարի ճակատ ձևավորել:

Պարզ է, չէ՞, որ էս անգործության պայմաններում իշխանությունները լիուլի հնարավորություն ու ժամանակ ունեն մտքներով անցած հարցը սարքել օրակարգ ու հետևողականորեն առաջ տանել այն:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». ՔՊ-ն ընդդիմադիրներին քննադատելու առիթներ է փնտրում

«Հրապարակ». ՔՊ-ն ընդդիմադիրներին քննադատելու առիթներ է փնտրում Tue, 20 Oct 2026 09:15:19 +0400 Հոկտեմբերի 17-ին…

32 րոպե ago

Իրենց արշինով

Իրենց արշինով Tue, 20 Oct 2026 09:00:28 +0400 Մի հավատացեք իշխանական ու իշխանամերձ հերյուրանքներին, թե…

47 րոպե ago

«Հրապարակ». ՔՊ-ն փախչում է, «ուժեղները»՝ հետապնդում

«Հրապարակ». ՔՊ-ն փախչում է, «ուժեղները»՝ հետապնդում Tue, 20 Oct 2026 08:45:16 +0400 Իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի…

1 ժամ ago

«Հրապարակ»․ ՔՊ թեկնածուն նախընտրական կաշառք է խոստանում, անչափահասներին օգտագործում

«Հրապարակ»․ ՔՊ թեկնածուն նախընտրական կաշառք է խոստանում, անչափահասներին օգտագործում Tue, 20 Oct 2026 08:20:08 +0400…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են

«Հրապարակ»․ Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են Tue, 20 Oct 2026 08:15:03 +0400 Մենք հետաքրքրվել…

2 ժամ ago

«Հրապարակ»․ Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել

«Հրապարակ»․ Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել Tue, 20 Oct 2026 08:10:12 +0400 Աշխատանքի եւ…

2 ժամ ago