Պուտինը դիմեց Թրամփին և Սի Ծինփինին․ ամեն ինչ լուրջ է

Պուտինը դիմեց Թրամփին և Սի Ծինփինին․ ամեն ինչ լուրջ է

Mon, 19 Oct 2026 17:00:18 +0400


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել է եռակողմ հանդիպում անցկացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ՝ քննարկելու Ուկրաինայում պատերազմի դադարեցման հարցը՝ իր պայմաններով, The Wall Street Journal (WSJ)-ին ասել է ռուսական հետախուզության նախկին պաշտոնյան։

Պաշտոնյայի խոսքով՝ Պուտինը այս գաղափարը բարձրացրել է հոկտեմբերի 9-ին Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

Մասնավորապես, նա առաջարկել է կազմակերպել բանակցությունները Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովում, որը տեղի կունենա նոյեմբերի 18-19-ը Չինաստանի Շենժեն քաղաքում։

Պաշտոնյան հավելել է, որ Պուտինը սա համարում է նոր Յալթայի համաժողով անցկացնելու և աշխարհը ազդեցության ոլորտների բաժանելու հնարավորություն։

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան հաստատել է Ռուսաստանի նախագահի առաջարկը։

Նա ասել է, որ Թրամփը դեռևս չի համաձայնություն չի տվել հանդիպման հետ կապված, բայց կարող է աջակցել այդ գաղափարին, քանի որ ցանկանում է պահպանել պատերազմը դադարեցնելու իր նախընտրական խոստումը։

WSJ-ի աղբյուրները, որոնք մոտ են Ռուսաստան-Չինաստան բանակցություններին, նշել են, որ Պեկինը դեմ չէ եռակողմ հանդիպմանը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը թերթի հետ զրույցում հաստատել է, որ ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի առաջնորդների միջև գագաթնաժողովը ներկայումս քննարկվում է։ «Հանդիպման կամ դրա հնարավոր օրակարգի վերաբերյալ դեռևս հստակ պատկերացում չկա, չնայած երեք կողմերն էլ ընդունում են նման հանդիպում անցկացնելու տեսական հնարավորությունը», – ասել է Կրեմլի խոսնակը։

Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանել հնարավոր եռակողմ գագաթնաժողովի մասին տեղեկությունը, իսկ ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանատունը չի պատասխանել WSJ-ի հարցմանը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նոր արգելանք՝ Ադրբեջանի դպրոցներում

Նոր արգելանք՝ Ադրբեջանի դպրոցներում Wed, 21 Oct 2026 14:30:32 +0400 Ադրբեջանի հանրակրթական հաստատություններում արգելվել է…

9 րոպե ago

Թաղապետը շանտաժ է արել, վախեցրել քաղաքացիներին

Թաղապետը շանտաժ է արել, վախեցրել քաղաքացիներին Wed, 21 Oct 2026 14:18:57 +0400 Latest news from…

21 րոպե ago

Չինաստանից ապրանք ենք բերելու Ադրբեջանի տարածքով, ի՞նչ կա հեգնելու

Չինաստանից ապրանք ենք բերելու Ադրբեջանի տարածքով, ի՞նչ կա հեգնելու Wed, 21 Oct 2026 14:16:49 +0400…

23 րոպե ago

Ֆրանսիան ծանր տնտեսական ու քաղաքական ճգնաժամի միջով է անցնում

Ֆրանսիան ծանր տնտեսական ու քաղաքական ճգնաժամի միջով է անցնում Wed, 21 Oct 2026 14:15:57 +0400…

24 րոպե ago

#Ուղիղ․ Քանդված սեփականությունների տերերը նոր բողոքներ ունեն

#Ուղիղ․ Քանդված սեփականությունների տերերը նոր բողոքներ ունեն Wed, 21 Oct 2026 14:10:25 +0400 Latest news…

29 րոպե ago

Պայքարելու ուղիներ չեն մնացել, մարդիկ հուսահատվում են

Պայքարելու ուղիներ չեն մնացել, մարդիկ հուսահատվում են Wed, 21 Oct 2026 14:00:49 +0400 Latest news…

39 րոպե ago