Պուտինը դիմեց Թրամփին և Սի Ծինփինին․ ամեն ինչ լուրջ է
Mon, 19 Oct 2026 17:00:18 +0400

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել է եռակողմ հանդիպում անցկացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ՝ քննարկելու Ուկրաինայում պատերազմի դադարեցման հարցը՝ իր պայմաններով, The Wall Street Journal (WSJ)-ին ասել է ռուսական հետախուզության նախկին պաշտոնյան։
Պաշտոնյայի խոսքով՝ Պուտինը այս գաղափարը բարձրացրել է հոկտեմբերի 9-ին Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
Մասնավորապես, նա առաջարկել է կազմակերպել բանակցությունները Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովում, որը տեղի կունենա նոյեմբերի 18-19-ը Չինաստանի Շենժեն քաղաքում։
Պաշտոնյան հավելել է, որ Պուտինը սա համարում է նոր Յալթայի համաժողով անցկացնելու և աշխարհը ազդեցության ոլորտների բաժանելու հնարավորություն։
ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան հաստատել է Ռուսաստանի նախագահի առաջարկը։
Նա ասել է, որ Թրամփը դեռևս չի համաձայնություն չի տվել հանդիպման հետ կապված, բայց կարող է աջակցել այդ գաղափարին, քանի որ ցանկանում է պահպանել պատերազմը դադարեցնելու իր նախընտրական խոստումը։
WSJ-ի աղբյուրները, որոնք մոտ են Ռուսաստան-Չինաստան բանակցություններին, նշել են, որ Պեկինը դեմ չէ եռակողմ հանդիպմանը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը թերթի հետ զրույցում հաստատել է, որ ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի առաջնորդների միջև գագաթնաժողովը ներկայումս քննարկվում է։ «Հանդիպման կամ դրա հնարավոր օրակարգի վերաբերյալ դեռևս հստակ պատկերացում չկա, չնայած երեք կողմերն էլ ընդունում են նման հանդիպում անցկացնելու տեսական հնարավորությունը», – ասել է Կրեմլի խոսնակը։
Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանել հնարավոր եռակողմ գագաթնաժողովի մասին տեղեկությունը, իսկ ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանատունը չի պատասխանել WSJ-ի հարցմանը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր