Ով կարող է փոխարինել Զելենսկուն
Mon, 19 Oct 2026 20:00:53 +0400
Ուկրաինայի նախագահի պաշտոնում Վլադիմիր Զելենսկուց հետո կարող է լինել միայն խորհրդարանի ղեկավարը։ Այս մասին հայտարարել է ուկրաինական Գերագույն Ռադայի անդամ Արտեմ Դմիտրուկը։ «Ուկրաինայի նախագահի որեւէ նշանակում չի լինի։ Դա հնարավոր չէ։ Մենք չենք կարող Զելենսկու փոխարեն նախագահ նշանակել։ Դա կարող է լինել միայն խորհրդարանի խոսնակը»,- գրել է Դմիտրուկը տելեգրամյան իր ալիքում։
Նա շեշտել է, որ այլ տարբերակներ լինել չեն կարող։ Նա նաեւ հավելել է, որ նախագահ Թրամփի՝ օրեր առաջ արած հայտարարությունը, թե հարկ է Ուկրաինայում նախագահական նոր ընտրություններ անցկացնել, միտված է իրականում Զելենսկուն հեռացնելուն եւ ոչ թե Ուկրաինայի նոր առաջնորդի ընտրելուն։