Ինչ է սպասվում գազի գնի բարձրացման դեպքում

Ինչ է սպասվում գազի գնի բարձրացման դեպքում

Tue, 20 Oct 2026 14:37:24 +0400


Գազի գնի հնարավոր բարձրացումն ինչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի տնտեսության վրա, և արդյոք երկիրը պատրաստ է դիմակայելու այդ փոփոխությանը։ Այս հարցը Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում բարձրացրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը՝ դիմելով Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում ՔՊ-ի առաջադրած թեկնածու Սևակ Միքայելյանին։

Պատգամավորը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հունվարի 1-ից գազի գործող սակագնի պահպանումը երաշխավորված չէ։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ են բանակցություններ, որոնց արդյունքում պետք է որոշվի՝ գազի գինը կմնա անփոփոխ, թե կվերանայվի։

Ի պատասխան՝ Սևակ Միքայելյանը նշել է, որ հնարավոր թանկացման հետ կապված ռիսկերը հաշվի են առնվել բյուջեի պլանավորման ընթացքում։ Կառավարության գործընկերները նախատեսել են համապատասխան մոտեցումներ՝ հնարավոր գնային փոփոխությունների հետևանքները մեղմելու համար։

Կենտրոնական բանկի տեսանկյունից հիմնական ուշադրությունը պետք է կենտրոնացվի գնաճի վրա հնարավոր ազդեցությունների գնահատման վրա։ Միքայելյանի խոսքով՝ ԿԲ-ն պետք է հետևի տնտեսական զարգացումներին և տոկոսադրույքների վերաբերյալ որոշումներ կայացնելիս հաշվի առնի նաև գազի հնարավոր թանկացման սցենարը։

Նա ընդգծել է, որ Կենտրոնական բանկն իր տրամադրության տակ եղած գործիքների միջոցով պետք է փորձի սահմանափակել գնաճային ռիսկերը՝ թույլ չտալով, որ միջնաժամկետ հատվածում դրանց ազդեցությունը հանգեցնի գնաճի թիրախային միջակայքից շեղումների։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Թուրքիան դուրս կբերի իր զորքերը Իրաքյան Քուրդիստանից

Թուրքիան դուրս կբերի իր զորքերը Իրաքյան Քուրդիստանից Tue, 10 Nov 2026 21:00:32 +0400 Թուրքիան դուրս…

15 րոպե ago

Մահվան վիճակագիրները

Մահվան վիճակագիրները Tue, 10 Nov 2026 20:51:55 +0400 Մահվան վիճակագիրները։ Օրական մի քանի մարդ մահանում…

24 րոպե ago

Իմ գլխին քանի՞ մազ կմնար` եթե կալանավայրերում այսպիսի մահվան շքերթ լիներ

Իմ գլխին քանի՞ մազ կմնար` եթե կալանավայրերում այսպիսի մահվան շքերթ լիներ Tue, 10 Nov 2026…

30 րոպե ago

Կողմերը դեռ հեռու՞ են համաձայնությունից

Կողմերը դեռ հեռու՞ են համաձայնությունից Tue, 10 Nov 2026 20:30:22 +0400 Ավելի քան չորս տարի…

46 րոպե ago

Շենքը խայտառակ խոնավության մեջ էր, շատ ծանր հոտ էր գալիս

Շենքը խայտառակ խոնավության մեջ էր, շատ ծանր հոտ էր գալիս Tue, 10 Nov 2026 20:15:53…

1 ժամ ago

Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան

Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել.…

1 ժամ ago