«Դա նորմալ չէ»

«Դա նորմալ չէ»

Tue, 20 Oct 2026 14:42:28 +0400


«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է Ստեփանավանում ընտրական գործընթացների ընթացքում քաղաքացիների նկատմամբ ենթադրյալ ճնշումների դեպքերին՝ նշելով, որ այդ հարցը հանրային ուշադրության կենտրոնում պահելու ակնկալիք ունեն։

Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ իրենց գործընկեր Անդրանիկ Գևորգյանը տեսանյութով ներկայացրել է այն քաղաքացիներին, որոնք, ըստ ներկայացված տեղեկությունների, աշխատանքից ազատվել են կամ ճնշումների են ենթարկվել Նարեկ Կարապետյանի հետ լուսանկարվելու և բողոքի ցույցերին մասնակցելու պատճառով։

Աբրահամյանի խոսքով՝ Գևորգյանը հրապարակել է համապատասխան լուսանկարներն ու ներկայացրել քաղաքացիների ինքնությունը՝ մանրամասն անդրադառնալով տեղի ունեցածին։ Նա ընդգծել է, որ ակնկալում են պատասխանատուների արձագանքը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա հրապարակմանը և հարցին, թե արդյոք ընդդիմությունը կհետևի նրա հորդորին ու նման իրավիճակներում բողոքի ակցիաներ կանցկացնի, Աբրահամյանը քննադատել է իշխանությունների մոտեցումը։

Նրա դիտարկմամբ՝ երբ քաղաքացիները բարձրաձայնում են իրենց խնդիրները կամ խոսում ընտրական գործընթացներում հնարավոր խախտումների մասին, նրանց հաճախ առաջարկում են բողոքի ակցիաներ կազմակերպել կամ հեղափոխության դիմել։ Մինչդեռ, ըստ նրա, նախկինում՝ 2012 և 2017 թվականների ընտրական գործընթացների ընթացքում, ինչպես նաև ավելի վաղ, նման իրավիճակներում հեղափոխության կոչեր չեն հնչել։

Աբրահամյանը կարևորել է իրավապահ մարմինների կողմից կոնկրետ գործողությունների իրականացումը՝ նշելով, որ խնդիրների լուծումը չպետք է պայմանավորվի քաղաքացիներին փողոց դուրս գալու կոչերով։ Նրա կարծիքով՝ կառավարության ղեկավարի կողմից նման հորդորներ հնչեցնելը պատշաճ մոտեցում չէ։

Պատգամավորը նաև պնդել է, որ իրավապահ համակարգը պետք է կենտրոնանա քաղաքացիների իրավունքների պաշտպանության վրա, մինչդեռ, իր գնահատմամբ, ներկայումս դրա գործունեության զգալի մասը կապված է ընդդիմադիրների նկատմամբ հետապնդումների հետ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Կադրային «ջարդ»՝ Թուրքիայի ֆինանսական վերնախավում

Կադրային «ջարդ»՝ Թուրքիայի ֆինանսական վերնախավում Tue, 20 Oct 2026 16:00:22 +0400 Թուրքիայի ֆինանսատնտեսական բլոկում տեղի…

8 րոպե ago

Իբր ինքը տեղյակ չէ՞

Իբր ինքը տեղյակ չէ՞ Tue, 20 Oct 2026 15:45:55 +0400 Պահհոոոո... Փաշինյանը՝ ժողովրդավարական թեթև պաթոսով…

22 րոպե ago

Ես գիտեի մենք ենք շատ խոսում, փաստորեն մեր գլուխը լվացող էլ կա. Մեսրոպ Մանուկյան

Ես գիտեի մենք ենք շատ խոսում, փաստորեն մեր գլուխը լվացող էլ կա. Մեսրոպ Մանուկյան Tue,…

26 րոպե ago

ԵԱՏՄ երկրները կարող են Միությանը Հայաստանի անդամակցությունը կասեցնելու մասին որոշում ընդունել

ԵԱՏՄ երկրները կարող են Միությանը Հայաստանի անդամակցությունը կասեցնելու մասին որոշում ընդունել Tue, 20 Oct 2026…

33 րոպե ago

Կաթողիկոսն ընդունեց  Կաթոլիկ Եկեղեցու Տրիեստի թեմի հոգևորականներին

Կաթողիկոսն ընդունեց  Կաթոլիկ Եկեղեցու Տրիեստի թեմի հոգևորականներին Tue, 20 Oct 2026 15:33:08 +0400 Հոկտեմբերի 20-ին…

35 րոպե ago

Զինված ոստիկաններ՝ Ստամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության մոտ․ վիճակը լարված է

Զինված ոստիկաններ՝ Ստամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության մոտ․ վիճակը լարված է Tue, 20 Oct 2026 15:30:03…

38 րոպե ago