«Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից

«Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից

Wed, 21 Oct 2026 08:15:11 +0400


Իշխանափոխությունից հետո տարբեր միջոցառումները, ըստ այդմ` բյուջեի փողերը բաշխվում են 2 ընկերությունների միջեւ՝ «Դոփինգ սփեյս» եւ «Ֆակտորի Փրոդաքշն»։ «Ֆակտորին» հիմնադրվել է 2017-ին, 2018 -ից սկսել է մասնակցել պետական գնումների գործընթացին, իսկ 2023-ից առաջատարներից է։ Այս ընկերությանն է վստահվել Հայաստանում միջոցառումների մեծ մասի կազմակերպումը։ Օրինակ՝ 2022 թ. բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը կազմակերպելու համար ստացել է 750 միլիոն դրամ։ 2020 թ. Ամանորի միջոցառումների համար Երեւանի քաղաքապետարանից` 137 միլիոն դրամ։ 2018 թ. Ֆրանկոֆոնիայի գալա համերգի համար ԱԳՆ-ից` 76 միլիոն դրամ։ 2018 թ. «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի համար ԱԳՆ-ից` եւս 54 միլիոն դրամ։ Ընդհանուր հաշվով, «Ֆակտորի Փրոդաքշն»-ը 2018-2026 թթ. պետական տարբեր մարմինների հետ կնքել է 50 պայմանագիր` 5.7 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով։ Միայն այս տարի ընկերությունը վարչապետի աշխատակազմի հետ ծառայությունների մատուցման 1.7 մլրդ դրամի պայմանագիր է կնքել։ 2 պայմանագիր էլ արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարարության հետ է կնքվել` 4 մլն դրամ արժեքով։ Իսկ Երեւանի քաղաքապետարանի հետ 2025-ին կնքած 4 պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 771 մլն դրամ։ Պայմանագրերի մեծ մասը կնքվել է մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով: 2023-2026 թթ. 25 պայմանագրից 17-ն առանց մրցույթի է կնքվել։ Նման պայմանագրերը, որպես կանոն, կոռուպցիոն ռիսկեր են պարունակում: Հավելենք նաեւ, որ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ «Երեւանի մշակութային կյանքի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար» «Ֆակտորի Փրոդաքշն»-ի տնօրեն Ռուդիկ Տեր-Գալստյանը պարգեւատրվել է Էրեբունի-Երեւան 2800-ամյակի հուշամեդալով։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայտնի ավտոարշավը փոխում է անցկացման վայրը․ պատճառը հայտնի է

Հայտնի ավտոարշավը փոխում է անցկացման վայրը․ պատճառը հայտնի է Tue, 27 Oct 2026 00:30:32 +0400…

8 ժամ ago

Ինչպես են ստիպում հավատալ ստին․ հոգեբաններ

Ինչպես են ստիպում հավատալ ստին․ հոգեբաններ Tue, 27 Oct 2026 00:15:04 +0400 Ստի սիստեմատիկ կերպով…

9 ժամ ago

Թուրքիայում այլեւս թափառող շներ ու կատուներ չկան

Թուրքիայում այլեւս թափառող շներ ու կատուներ չկան Tue, 27 Oct 2026 00:00:11 +0400 Թուրքական իշխանությունները…

9 ժամ ago

Միլիարդատերերը սկսել են գումարներ փոխանցել ամերիկացի երեխաներին

Միլիարդատերերը սկսել են գումարներ փոխանցել ամերիկացի երեխաներին Mon, 26 Oct 2026 23:45:10 +0400 Ամերիկացի միլիարդատերերը…

9 ժամ ago

Թշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ Գալստյան

Թշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ Գալստյան Mon, 26 Oct 2026 23:40:38…

9 ժամ ago

Ուժեղացրել են անվտանգային միջոցառումները

Ուժեղացրել են անվտանգային միջոցառումները Mon, 26 Oct 2026 23:30:34 +0400 Իտալիայում իշխանությունները ուժեղացրել են անվտանգության…

9 ժամ ago