Հայաստանը դիմել է ԵՏՀ՝ Ռուսաստանի սահմանափակումները բարիեր ճանաչելու համար

Հայաստանը դիմել է ԵՏՀ՝ Ռուսաստանի սահմանափակումները բարիեր ճանաչելու համար

Wed, 21 Oct 2026 12:53:59 +0400


Հայաստանի կառավարությունը դիմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ Ռուսաստանի կողմից հայկական գյուղմթերքի նկատմամբ կիրառվող սահմանափակումները առևտրային արգելք ճանաչելու նպատակով։ Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նախարարը հարցին անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի դիտարկումից հետո։ Պատգամավորը հետաքրքրվել է, թե ինչ քայլեր են ձեռնարկվում հայ գյուղացիների խնդիրները լուծելու համար՝ հաշվի առնելով արտահանման ընթացքում առաջացած դժվարությունները։

Պապոյանի խոսքով՝ հայկական կողմը ստեղծված իրավիճակը դիտարկում է որպես երկու երկրների միջև տնտեսական վեճ և հարցը փորձում է լուծել իրավական ընթացակարգերով։ Նրա գնահատմամբ՝ տնտեսական միության անդամ երկրների միջև նման տարաձայնությունները կարող են առաջանալ, երբ կողմերը փորձում են պաշտպանել սեփական տնտեսական շահերը։

Նախարարը նշել է, որ ԵԱՏՄ ընթացակարգերը բավական բարդ են, սակայն Հայաստանը դիմել է ԵՏՀ-ին՝ պահանջելով սահմանափակումները ճանաչել որպես առևտրային արգելք։ Նրա պարզաբանմամբ՝ նման որոշման ընդունման դեպքում համապատասխան երկիրը պարտավոր է 30 օրվա ընթացքում վերացնել սահմանափակումները։

Պապոյանը տեղեկացրել է նաև, որ ԵՏՀ կոլեգիայի նիստերից մեկում սահմանափակումների վերաբերյալ հարցերից մեկն արդեն բարիեր է ճանաչվել։ Նրա խոսքով՝ նոյեմբերի 3-ին նախատեսված հերթական նիստի ընթացքում ևս հնարավոր է շոշափելի արդյունք գրանցվի։

Անդրադառնալով հայկական գյուղմթերքի արտահանման սահմանափակումների հիմնավորվածությանը՝ նախարարը որպես օրինակ բերել է դեղձի դեպքը։ Նրա ներկայացմամբ՝ սահմանափակումը կիրառվել է մայիսին, մինչդեռ հայկական դեղձի հասունացման և բերքահավաքի հիմնական ժամանակահատվածը հուլիս-օգոստոս ամիսներն են։

Պապոյանի խոսքով՝ հայկական կողմն այս հանգամանքն ընդգրկել է իր ներկայացրած հիմնավորումներում՝ մատնանշելով սահմանափակման կիրառման ժամկետների անհամապատասխանությունը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ավելի քան 720 հազար ավտոմեքենա խոտանել են

Ավելի քան 720 հազար ավտոմեքենա խոտանել են Sat, 14 Nov 2026 23:55:33 +0400 Գերմանական BMW-ն…

2 ժամ ago

Բրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ին

Բրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ին Sat, 14 Nov 2026 23:45:34 +0400 Անգլիայի բանկի…

2 ժամ ago

Հիշում եմ Արսենի պատասխաններից մեկը, գլխիցս դուրս չի գալիս

Հիշում եմ Արսենի պատասխաններից մեկը, գլխիցս դուրս չի գալիս Sat, 14 Nov 2026 23:45:27 +0400…

2 ժամ ago

Կհանդիպեն երիտասարդների հետ

Կհանդիպեն երիտասարդների հետ Sat, 14 Nov 2026 23:35:22 +0400 Նոյեմբերի 17-ին Նարեկ Կարապետյանը, Աննա Գրիգորյանը…

3 ժամ ago

Բացահայտել են Ալցհեյմերի հիվանդության առաջացման պատճառներից մեկը

Բացահայտել են Ալցհեյմերի հիվանդության առաջացման պատճառներից մեկը Sat, 14 Nov 2026 23:30:52 +0400 Ամերիկացի մոլեկուլյար…

3 ժամ ago

Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի

Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի Sat, 14 Nov 2026 23:23:26 +0400 Քիմ Քարդաշյանը կրկին…

3 ժամ ago