Ես պաշտոնապես վերադարձել եմ. Մալենա

Ես պաշտոնապես վերադարձել եմ. Մալենա

Wed, 21 Oct 2026 22:23:28 +0400


Երգչուհի Մալենան երեք տարվա երաժշտական դադարից հետո ներկայացրել է «Send From Above» երգի տեսահոլովակը և պաշտոնապես հայտարարել իր վերադարձի մասին։ Այս մասին գրում է POP անկյունը:

Նոր թողարկմանը զուգահեռ երգչուհին սոցիալական ցանցերում հրապարակել է տեսաուղերձ, որում անդրադարձել է վերջին տարիների իր բացակայությանը, անձնական փոփոխություններին և ստեղծագործական նոր փուլին։

Մալենայի խոսքով՝ երաժշտական գործունեությունից ժամանակավորապես հեռանալու որոշումը պայմանավորված էր ինքնաճանաչման և մասնագիտական զարգացման անհրաժեշտությամբ։ Նա ցանկացել է ավելի լավ ճանաչել իրեն՝ նախքան հանրության առաջ իր ստեղծագործական նոր կերպարով ներկայանալը։

Երգչուհին անդրադարձել է նաև Հայաստանից տեղափոխվելու որոշմանը՝ խոստովանելով, որ մինչ օրս կարոտում է ընտանիքին, հարազատ միջավայրն ու մանկության տունը։ Միաժամանակ նա ընդգծել է, որ այդ քայլն արել է գիտակցաբար՝ ստեղծագործական աճի և իր նպատակների իրականացման համար։

‍

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Վարդանյանին դատում են Ալիեւը եւ համայնքապետը

«Հրապարակ»․ Վարդանյանին դատում են Ալիեւը եւ համայնքապետը Fri, 23 Oct 2026 09:30:51 +0400 Ռուբեն Վարդանյանը…

31 րոպե ago

Հայտնի է` երբ կլինի Քոչարյանի վերաբերյալ որոշումը

Հայտնի է` երբ կլինի Քոչարյանի վերաբերյալ որոշումը Fri, 23 Oct 2026 09:22:56 +0400 ՀՀ երկրորդ…

39 րոպե ago

«Հրապարակ»․ Եթե իշխանությունն ասում է, որ ծախսերն արդարացված են, պետք է փաստերով ցույց տան

«Հրապարակ»․ Եթե իշխանությունն ասում է, որ ծախսերն արդարացված են, պետք է փաստերով ցույց տան Fri,…

46 րոպե ago

Ձեռքը` փրփուրներին

Ձեռքը` փրփուրներին Fri, 23 Oct 2026 09:00:05 +0400 Դեռ 5 ամիս էլ չի անցել համապետական…

1 ժամ ago

«Հրապարակ». Եթե ուզում է գնալ արտահերթի, մենք ցանկացած զարգացման պատրաստ ենք

«Հրապարակ». Եթե ուզում է գնալ արտահերթի, մենք ցանկացած զարգացման պատրաստ ենք Fri, 23 Oct 2026…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Արևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել

«Հրապարակ»․ Արևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել Fri, 23 Oct 2026 08:15:56 +0400 Հայ-ռուսական «եղբայրության»…

2 ժամ ago