Բաքուն Անկարայից պահանջում է չմիջամտել երկրի ներքին գործերին

Բաքուն Անկարայից պահանջում է չմիջամտել երկրի ներքին գործերին

Wed, 21 Oct 2026 23:53:44 +0400


Վերջին շրջանում Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները լարվել են: Ադրբեջանի ԱԳՆ-ն «անցանկալի անձ» է հայտարարել Թուրքիայի 31 քաղաքացու և արգելել նրանց մուտքը երկիր: Ըստ գերատեսչության՝ պատճառը սոցիալական ցանցերում այդ անձանց արած հայտարարություններն են, որոնք ուղղված են եղել «Ադրբեջանի ինքնիշխանության, ազգային անվտանգության, ադրբեջանցիների դեմ, ինչպես նաև պարունակել են իշխանությունը բռնի փոխելու և կրոնական թշնամանք հրահրելու կոչեր»։ «Անցանկալի անձ» ճանաչվածների ցանկում են բլոգերներ, լրագրողներ, քաղաքական վերլուծաբաններ, հանրային, կրոնական գործիչներ, թուրք պատգամավորներ:

Օրերս Բաքուն նաև միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայում բնակվող և գործունեություն ծավալող յոթ քաղաքացու նկատմամբ՝ Բաքվի դեմ հրապարակային կոչեր անելու մեղադրանքով: Ստամբուլում էլ Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության տարածքում անվտանգության ուժեղացված ռեժիմ է հայտարարվել՝ շենքի դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիաներից հետո:

Լարվածությունը հատկապես սրվել է Ադրբեջանում դպրոցական համազգեստի նոր պահանջների դեմ ցույցերից հետո, Բաքվի որոշ դպրոցներում հիջաբով աշակերտուհիներին թույլ չէին տվել մասնակցել դասերին: Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդականն անընդունելի էր որակել գլխաշոր կրող աշակերտուհիների՝ կրթության իրավունքի սահմանափակումը։ Թուրքիայում ակցիայի մասնակիցները դատապարտել էին Բաքվի գործելաոճը, նաև Իսրայելի հետ սերտ հարաբերությունները: «Նոր Ադրբեջան» կուսակցությունը կոչ էր արել թուրքական կողմին՝ չմիջամտել երկրի ներքին գործերին: Բաքվից նաև հայտարարել են, որ հանրապետության վրա հիբրիդային լայնածավալ հարձակում է իրականացվում բարեկամ և հարևան երկրների տարածքից:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Գալյանի էմոցիաներն ու «Նուբարաշենի» դիակները

«Հրապարակ»․ Գալյանի էմոցիաներն ու «Նուբարաշենի» դիակները Fri, 13 Nov 2026 10:15:27 +0400 «Կալանավայրում Արսեն Գեւորգյանի…

13 րոպե ago

«Թշնամին» հարվածեց․ Իրանից մտահոգիչ լուրեր են ստացվում

«Թշնամին» հարվածեց․ Իրանից մտահոգիչ լուրեր են ստացվում Fri, 13 Nov 2026 10:00:06 +0400 Նոյեմբերի 12-ի…

28 րոպե ago

«Հրապարակ»․ Թե ինչ կընտրեմ, ես դա չեմ կարող ասել

«Հրապարակ»․ Թե ինչ կընտրեմ, ես դա չեմ կարող ասել Fri, 13 Nov 2026 09:45:15 +0400…

43 րոպե ago

Ե՞րբ է նախատեսված Ուկրաինայի հարցով բազմակողմ բանակցությունների նոր փուլը

Ե՞րբ է նախատեսված Ուկրաինայի հարցով բազմակողմ բանակցությունների նոր փուլը Fri, 13 Nov 2026 09:30:44 +0400…

57 րոպե ago

Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանական նախկին պատգամավորների համար աշխատանք գտնելու հարցը, կարծես, խնդիր չէ։ Ազգային…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Կատաղեցնել մեկին, որը ժպիտը դեմքին խոսում է միջուկային զենքի կիրառման մասին, սխալ է

«Հրապարակ»․ Կատաղեցնել մեկին, որը ժպիտը դեմքին խոսում է միջուկային զենքի կիրառման մասին, սխալ է Fri,…

1 ժամ ago