Բաքուն Անկարայից պահանջում է չմիջամտել երկրի ներքին գործերին

Բաքուն Անկարայից պահանջում է չմիջամտել երկրի ներքին գործերին

Wed, 21 Oct 2026 23:53:44 +0400


Վերջին շրջանում Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները լարվել են: Ադրբեջանի ԱԳՆ-ն «անցանկալի անձ» է հայտարարել Թուրքիայի 31 քաղաքացու և արգելել նրանց մուտքը երկիր: Ըստ գերատեսչության՝ պատճառը սոցիալական ցանցերում այդ անձանց արած հայտարարություններն են, որոնք ուղղված են եղել «Ադրբեջանի ինքնիշխանության, ազգային անվտանգության, ադրբեջանցիների դեմ, ինչպես նաև պարունակել են իշխանությունը բռնի փոխելու և կրոնական թշնամանք հրահրելու կոչեր»։ «Անցանկալի անձ» ճանաչվածների ցանկում են բլոգերներ, լրագրողներ, քաղաքական վերլուծաբաններ, հանրային, կրոնական գործիչներ, թուրք պատգամավորներ:

Օրերս Բաքուն նաև միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայում բնակվող և գործունեություն ծավալող յոթ քաղաքացու նկատմամբ՝ Բաքվի դեմ հրապարակային կոչեր անելու մեղադրանքով: Ստամբուլում էլ Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության տարածքում անվտանգության ուժեղացված ռեժիմ է հայտարարվել՝ շենքի դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիաներից հետո:

Լարվածությունը հատկապես սրվել է Ադրբեջանում դպրոցական համազգեստի նոր պահանջների դեմ ցույցերից հետո, Բաքվի որոշ դպրոցներում հիջաբով աշակերտուհիներին թույլ չէին տվել մասնակցել դասերին: Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդականն անընդունելի էր որակել գլխաշոր կրող աշակերտուհիների՝ կրթության իրավունքի սահմանափակումը։ Թուրքիայում ակցիայի մասնակիցները դատապարտել էին Բաքվի գործելաոճը, նաև Իսրայելի հետ սերտ հարաբերությունները: «Նոր Ադրբեջան» կուսակցությունը կոչ էր արել թուրքական կողմին՝ չմիջամտել երկրի ներքին գործերին: Բաքվից նաև հայտարարել են, որ հանրապետության վրա հիբրիդային լայնածավալ հարձակում է իրականացվում բարեկամ և հարևան երկրների տարածքից:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է

«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է Thu, 22 Oct 2026 08:10:10 +0400 Թուրքմենստանից վերադառնալուց հետո…

11 րոպե ago

«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»

«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի» Thu, 22 Oct 2026 08:05:53 +0400 Կիրանց գյուղի…

15 րոպե ago

«Հրապարակ». Գեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից

«Հրապարակ». Գեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից Thu, 22 Oct 2026 08:00:30…

20 րոպե ago

Որ ֆիլմն է գրավել առաջին տեղը համաշխարհային կինովարձույթում

Որ ֆիլմն է գրավել առաջին տեղը համաշխարհային կինովարձույթում Wed, 21 Oct 2026 23:45:50 +0400 Street…

9 ժամ ago

Նախկին խոհարարը բացահայտել է Եղիսաբեթ II թագուհու անսովոր ծննդյան կանոնը

Նախկին խոհարարը բացահայտել է Եղիսաբեթ II թագուհու անսովոր ծննդյան կանոնը Wed, 21 Oct 2026 23:37:18…

9 ժամ ago

Ստամբուլում հարձակվել են իսրայելցի կնոջ վրա

Ստամբուլում հարձակվել են իսրայելցի կնոջ վրա Wed, 21 Oct 2026 23:30:42 +0400 Թուրքական Ստամբուլ քաղաքում,…

9 ժամ ago