Փաշինյանին դա չի կանգնեցնի

Փաշինյանին դա չի կանգնեցնի

Thu, 22 Oct 2026 11:28:33 +0400


ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում Հայաստան գազի ներկրման արժեքը կաճի 69%-ով՝ հասնելով տարեկան 657,5 միլիոն դոլարի։ ԵԱՏՄ-ին անդամակցության կասեցման դեպքում Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների ծավալը կնվազի ավելի քան կրկնակի՝ հասնելով տարեկան 1,8 միլիարդ դոլարի։ Հայաստանի անդամակցության կասեցումը կհանգեցնի աշխատուժի քվոտաների սահմանմանը և աշխատանքային արտոնագրեր ձևակերպելու անհրաժեշտությանը։ Եվս մեկ հետևանք է երկաթուղային բեռնափոխադրումների թանկացումը։
Այս ամենի մասին նշված է Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամների զեկույցում։

Պարզ, մարդկային լեզվով ասած՝ սա նշանակում է, որ 2027 թվականի հունվարի 1-ից Հայաստանում գազն ակնհայտորեն կարող է թանկանալ 69%-ով, դրամական հոսքը կկրճատվի 1,8 միլիարդ դոլարով, իսկ հարյուր հազարավոր աշխատանքային միգրանտներ ստիպված կլինեն վերադառնալ Հայաստան։
Ի՞նչ եք կարծում, սա որևէ կերպ կշտկի՞ Նիկոլ Փաշինյանի ծրագրերը՝ կապված այն աշխարհաքաղաքական նախագծի իրականացման հետ, որն ուղղված է ի նպաստ Թուրքիայի Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելուն։ Անշուշտ, ո՛չ։ Դրա ապացույցն այն է, որ Միջկառավարական խորհրդի զեկույցի հրապարակումից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ Փաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում մասնակցելու է ԵՄ ընդլայնմանը նվիրված առանցքային գագաթնաժողովին։

Եթե Euronews-ի տեղեկությունը հաստատվի, ապա Փաշինյանի գործողությունների տրամաբանությունը էլ ավելի պարզ կդառնա․ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ընդառաջ նա կփորձի եվրոպացի գործընկերներից ստանալ մինչև 1 միլիարդ եվրոյի չափով տնտեսական աջակցություն։ Նրա կարծիքով՝ դա խաղաթուղթ կլինի ռուսական կողմի հետ բանակցություններում։

Իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հետքայլ չի անի ոչ միայն նախքան նշված բոլոր հետևանքների ի հայտ գալը, այլև ոչինչ չի անի նույնիսկ այն ժամանակ, երբ գազը թանկանա, իսկ միգրանտների ամբոխները վերադառնան Հայաստան։ Նա չի վերանայի իր որոշումները, քանի դեռ դրանց հետևանքներն ուղղակիորեն չեն անդրադարձել իր և իր քաղաքական ապագայի վրա։

Փաշինյանը սեփականաշնորհել է իշխանության ղեկին գտնվելու բարիքները, իսկ խնդիրները պատրաստ է հետագայում էլ «ազգայնացնել», այսինքն՝ խնդիրների լուծման պատասխանատվությունը դնել քաղաքացիների վրա։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է նրան, որ նշված պատժամիջոցները կիրառվեն։ Սա պետք է իմանան Հայաստանի բոլոր քաղաքացիները։

Հ.Գ. Իրավիճակը, իհարկե, չի կարող «դեժավյուի» զգացում չառաջացնել, չի կարող մեզ չվերադարձնել Մաքսային միությանը Հայաստանի միանալու որոշման կայացման ժամանակաշրջան։ Կա միայն մեկ տարբերություն․ Ռուսաստանում սկսել են ավելի բաց խոսել հայ ժողովրդի հետ և սովորում են սեփական սխալների վրա՝ տեղի քաղաքական գործիչներին զրկելով երկիր վերադառնալու և հանրային կարծիքով մանիպուլյացիա անելու հնարավորությունից՝ մարդկանց համոզելով, թե իբր «Մաքսային միությանն անդամակցելու դիմաց Հայաստանին խոստացել են կառուցել ԱԷԿ-ի նոր բլոկ կամ նոր երկաթգիծ դեպի Իրան»։

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի էջից

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»

Պուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ» Thu, 12 Nov 2026 23:55:21 +0400…

14 րոպե ago

Աբու-Դաբիի բանակցությունները զգուշավոր, բայց քայլ առաջ է․ Ալեքսանդր Ստուբ

Աբու-Դաբիի բանակցությունները զգուշավոր, բայց քայլ առաջ է․ Ալեքսանդր Ստուբ Thu, 12 Nov 2026 23:48:30 +0400…

21 րոպե ago

36-ամյա տղամարդը կալանավորվել է

36-ամյա տղամարդը կալանավորվել է Thu, 12 Nov 2026 23:42:04 +0400 Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների…

27 րոպե ago

Հարձակվել են ոստիկանների վրա․ կա 10 զոհ

Հարձակվել են ոստիկանների վրա․ կա 10 զոհ Thu, 12 Nov 2026 23:30:51 +0400 Պակիստանում հարձակվել…

38 րոպե ago

Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով

Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով Thu, 12 Nov 2026 23:22:59…

46 րոպե ago

Հայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղում

Հայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղում Thu, 12 Nov 2026 23:13:16 +0400 Նոյեմբերի…

56 րոպե ago