«Հրապարակ»․ Պարգեւատրումներից չեն կշտանում

«Հրապարակ»․ Պարգեւատրումներից չեն կշտանում

Thu, 22 Oct 2026 11:25:12 +0400


Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ արել, թե այս տարի մարզպետի աշխատակազմը որքան գումար է պետբյուջեից ստացել` որպես պարգեւատրում, մարզի կարիքավորներից դրամական աջակցության խնդրանքով քանի դիմում է եղել, դրանցից քանիսն է բավարարվել, ինչքան աջակցություն է տրվել։

Մեզ պատասխանել են․ «2026 թ. հոկտեմբերի 13-ի դրությամբ աշխատակիցները ստացել են 23 559,0 հազար դրամ պարգեւավճար, քաղծառայողները՝ 23 367,5 հազար դրամ: Հոկտեմբերի 13-ի դրությամբ դրամական օգնություն ստանալու համար դիմել է 680 քաղաքացի։ Դրամական օգնություն է տրամադրվել 619 քաղաքացու։ Տրամադրված օգնության ընդհանուր գումարը կազմել է 32 490 000, 0 դրամ»։ Այսինքն, 66 աշխատակից ունեցող մարզպետի աշխատակազմը ստացել է մոտ 50 միլիոն դրամ պարգեւավճար, իսկ մարզի անապահով 619 քաղաքացի` 32 միլիոն 490 հազար դրամ օգնություն։ Հայտնի չէ, թե բարձր աշխատավարձ ստացող մարզպետն ու իր աշխատողները աշխատանքային ինչ նվաճումների կամ արտաժամյա ինչ աշխատանքի համար են շուրջ 15 միլիարդ դոլար պետական պարտք ունեցող Հայաստանի պետբյուջեից ճոխ պարգեւատրվել։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ադրբեջանցիներին վտարում են սեփական տներից հանուն ոսկու՞

Ադրբեջանցիներին վտարում են սեփական տներից հանուն ոսկու՞ Sun, 15 Nov 2026 20:30:19 +0400 Ադրբեջանի մեդիայի…

8 րոպե ago

Անձնագրային նոր «գաղափարախոսությունը»

Անձնագրային նոր «գաղափարախոսությունը» Sun, 15 Nov 2026 20:15:45 +0400 Հայաստանցիները և հատկապես խորհրդային երկրում ծնված…

22 րոպե ago

Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի

Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Sun, 15 Nov 2026 20:07:03…

31 րոպե ago

Հութիները ներխուժում են

Հութիները ներխուժում են Sun, 15 Nov 2026 20:00:08 +0400 Կիրակի օրը Եմենի կառավարամետ ուժերը հայտարարել…

38 րոպե ago

Նոյեմբերի 20-ից արգելվում է

Նոյեմբերի 20-ից արգելվում է Sun, 15 Nov 2026 19:45:28 +0400 ՀՀ կառավարության 2026 թվականի փետրվարի…

53 րոպե ago

Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը

Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Sun, 15 Nov 2026 19:42:19…

56 րոպե ago