Ոչ թե ադրբեջանցին, այլ ԱԳ նախարարն է մոլորվել

Ոչ թե ադրբեջանցին, այլ ԱԳ նախարարն է մոլորվել

Thu, 22 Oct 2026 16:15:39 +0400


Ասենք՝ հավատացինք, որ ադրբեջանցին «հովիվ է» ու մոլորվել, հատել է Հայաստանի սահմանը։ Բայց մի հարց կա՝ ոչխարներն ո՞ւր էին։ Իր հետ չէի՞ն։ Թե՞ հովիվը մոլորվել էր, իսկ ոչխարները տեղյակ էին, որ հատում են պետական սահմանը, ու որոշել էին նման ռիսկի չդիմել։

Ստացվում է՝ ադրբեջանցի սահմանահատը չի իմացել, թե որտեղ է Հայաստանի սահմանը, բայց ոչխարները գիտեին։ Այդ դեպքում սահմանը հսկելու գործում մեծ դեր կարող են խաղալ սահմանապահ ոչխարները։ Գոնե նրանք գիտեն՝ որտեղ չի կարելի անցնել։

Մյուս կողմից՝ ինչո՞ւ են ոչխարները հրաժարվել հետևել հովվին։ Գուցե այնքան խելացի են եղել, որ կանգնել են սահմանին ու հրաժարվել առաջ գնալուց։ Հոտը հասկացել է, որ սահման հատելը կարող է միջադեպի վերածվել, իսկ հովիվը՝ չի հասկացել։ Ստացվում է՝ ոչխարներն ավելի լավ են կողմնորոշվել, քան իրենց հովիվը։

Սա է ողջ անհեթեթությունը։ Երբ հերթական սահմանահատին սեփական իշխանությունդ ներկայացնում է որպես մոլորյալ հովիվ։ Այս իշխանության օրոք հումորը սկսվում է այնտեղ, որտեղ պետական պաշտոնյաները հայտարարություններ են անում։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է նման դեպքերի հնարավորությանը՝ զգուշացնելով, որ նման միջադեպերը չպետք է ներկայացնել որպես ազգային անվտանգության սպառնալիք։ Հրապարակումների համաձայն՝ նա տեղեկություն չի ունեցել, թե ով է սահմանը հատել։ Ահա այստեղ էլ հարց է առաջանում։ Եթե կոնկրետ դեպքի մասին տեղեկությունը հաստատված չէ, ինչո՞ւ է քննարկման առանցքը դառնում ոչ թե այն, թե իրականում ինչ է տեղի ունեցել, այլ այն, թե հասարակությունն ինչպես պետք է վերաբերվի դրան։ Առավել ևս, երբ հանրությունն ու մամուլն է առաջինը տեղեկացրել։

Պետական սահմանը ոչ հումորի առարկա է, ոչ էլ քաղաքական մեկնաբանությունների բեմ։ Եթե մարդն իսկապես մոլորվել է, թող դա պարզվի։ Եթե այլ հանգամանքներ են եղել, դրանք նույնպես պետք է պարզվեն։ Իսկ եթե դեռ ոչինչ հստակ հայտնի չէ, գոնե այդպես ասեք։ Հանրությանը մի քնեցրեք։

Մինչդեռ իշխանության արձագանքից այնպիսի տպավորություն ես ստանում, թե նախ պետք է հանրությանը բացատրել, որ անհանգստանալու կարիք չկա՝ մոլորված մարդ է։ Դուրս է մնում հիմնականը՝ սահմանը հատելու փաստը։ Ասես հարյուր տարվա բարեկամներ ենք, ու սահմանն հատելը սովորական բարեկամական այց է։

Հենց այստեղից էլ սկսվում է իշխանության հայտարարությունները հումորի վերածվելու գործընթացը։ Մարդիկ փորձում են հումորի միջոցով պարզել՝ այս պատմության մեջ ո՞վ է իրականում մոլորվել։ Գոյություն չունեցող հովի՞վը, ոչխարնե՞րը, թե՞ նրանք, ովքեր դեռ դեպքի հանգամանքները չճշտած՝ շտապում են ասել, թե ադրբեջանցի հովիվը մոլորվել է։ Այս դեպքում՝ ոչ թե ադրբեջանցին, այլ ԱԳ նախարարն է մոլորվել։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանի բանակին լիակատար ազատություն է տվել

Իրանի բանակին լիակատար ազատություն է տվել Fri, 13 Nov 2026 00:30:17 +0400 Իրանի Գերագույն առաջնորդ…

1 ժամ ago

Պուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»

Պուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ» Thu, 12 Nov 2026 23:55:21 +0400…

2 ժամ ago

Աբու-Դաբիի բանակցությունները զգուշավոր, բայց քայլ առաջ է․ Ալեքսանդր Ստուբ

Աբու-Դաբիի բանակցությունները զգուշավոր, բայց քայլ առաջ է․ Ալեքսանդր Ստուբ Thu, 12 Nov 2026 23:48:30 +0400…

2 ժամ ago

36-ամյա տղամարդը կալանավորվել է

36-ամյա տղամարդը կալանավորվել է Thu, 12 Nov 2026 23:42:04 +0400 Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների…

2 ժամ ago

Հարձակվել են ոստիկանների վրա․ կա 10 զոհ

Հարձակվել են ոստիկանների վրա․ կա 10 զոհ Thu, 12 Nov 2026 23:30:51 +0400 Պակիստանում հարձակվել…

2 ժամ ago

Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով

Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով Thu, 12 Nov 2026 23:22:59…

3 ժամ ago