Փաշինյանի «ժողովրդավարության բաստիոնում»  ընտրական համակարգը փաստացի բռնազավթված է

Փաշինյանի «ժողովրդավարության բաստիոնում»  ընտրական համակարգը փաստացի բռնազավթված է

Thu, 22 Oct 2026 16:22:20 +0400


«Միասին» հասարակական-քաղաքական, այլընտրանքային շարժման հայտարարությունը

2026 թվականը շրջադարձային է Հայաստանում ժողովրդավարական համակարգերի, հատկապես ընտրական հաստատությունների բացահայտ ճգնաժամի առումով։ Մեր այս գնահատականը ամրագրվել է նաև ԵԽԽՎ ահազանգող զեկույցում։ Հայ հասարակության և կառույցների հիմնական մասը համոզված է, որ ԲՀԿ մանդատներն ինքնիրավչությամբ զրոյացվել են, երբ առերևույթ վիճելի ճանաչված ընտրատեղամասերում կրկնական ընտրություններ չեն նշանակվել՝ փաստացի ոտնահարելով ՀՀ քաղաքացիների ընտրություններին մասնակցելու սահմանադրական իրավունքը։

Այս հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ՀՀ-ում ՏԻՄ ընտրություններ են․ բազմաթիվ համայնքներում ընդդիմադիր թեկնածուներ չեն առաջադրվել, և դրա պատճառն ակնհայտ է՝ համայնքային գործիչներն արդեն իրենց աչքի առջև ունեն իշխանական լծակների բիրտ ճնշման նախադեպերը, գործադրի կողմից ուղղորդվող իրավապահ և դատական համակարգերի կամայական որոշումները, որոնց հետևանքով անգամ ընտրված և ընտրություններում հաղթող ճանաչված ՏԻՄ ընդդիմադիր բազմաթիվ գործիչներ կալանավայրերում են, անվերջանալի դատական գործընթացներում, ուստի գերադասում են հեռու մնալ ընտրություններից, որոնցով այդպես էլ ոչինչ չի փոխվում։
«Միասին» հասարակական-քաղաքական, այլընտրանքային շարժումը խոր մտահոգությամբ արձանագրում է․ ՀՀ քաղաքացին կորցրել է հավատը Հայաստանում ընտրական համակարգի անաչառ և արդյունավետ լինելու հանդեպ, որը «ժողովրդավարության բաստիոն» հռչակված պետության պարագայում բացարձակ խայտառակություն և ձախողում է։ Հայաստանում ժողովրդավարական ընտրական գործընթացների բռնի «մահվան» վերջին արարներից մեկը Ստեփանավան համայնքում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի և նրա 13 աջակիցների ձերբակալումն ու հաջորդող կալանավորումն է ընտրությունների օրվանից 4 օր առաջ արդեն հերթապահ դարձած «ընտրակաշառք բաժանելու» մեղադրանքով։ ՀՀ-ում, ինչպես վարչապետ Փաշինյանն է համոզված, ընդդիմադիրներին ձայն տված կամ ապագայում տվող քաղաքացիները «ընտրակաշառու» են, ընդդիմադիրները՝ «կաշառատու», և միմիայն ՔՊ-ի ձայներն են «արդար»։

«Միասին» շարժումը պահանջում է ԿԸՀ-ից, Հակակոռուպցիոն կոմիտեից և ողջ իրավապահ համակարգից խզել արատավոր շղթան, վերադառնալ իրենց սահմանադրական գործառույթներին՝ հիշելով, որ բռնապետական հակումներով անձինք անցողիկ են, իսկ օրենքը, ժողովրդավարական կառավարման համակարգերը՝ մնայուն։ Մենք չպետք է թույլ տանք ՀՀ քաղաքացիներից խլել ընտրական իրավունքը, պիտի կասեցնենք ընդդիմադիրների հանդեպ բռնաճնշումների աննախադեպ ալիքը։ «Միասինը» համոզված է, որ միջազգային հանրությունը ևս չպետք է աչք փակի ՀՀ-ում ՔՊ իշխանության ընտրական համակարգի յուրացման գործընթացների հանդեպ՝ ինչ-ինչ աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով։

«Միասին» հասարակական-քաղաքական,
այլընտրանքային շարժման համակարգող խորհուրդ

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանի բանակին լիակատար ազատություն է տվել

Իրանի բանակին լիակատար ազատություն է տվել Fri, 13 Nov 2026 00:30:17 +0400 Իրանի Գերագույն առաջնորդ…

1 ժամ ago

Պուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»

Պուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ» Thu, 12 Nov 2026 23:55:21 +0400…

2 ժամ ago

Աբու-Դաբիի բանակցությունները զգուշավոր, բայց քայլ առաջ է․ Ալեքսանդր Ստուբ

Աբու-Դաբիի բանակցությունները զգուշավոր, բայց քայլ առաջ է․ Ալեքսանդր Ստուբ Thu, 12 Nov 2026 23:48:30 +0400…

2 ժամ ago

36-ամյա տղամարդը կալանավորվել է

36-ամյա տղամարդը կալանավորվել է Thu, 12 Nov 2026 23:42:04 +0400 Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների…

2 ժամ ago

Հարձակվել են ոստիկանների վրա․ կա 10 զոհ

Հարձակվել են ոստիկանների վրա․ կա 10 զոհ Thu, 12 Nov 2026 23:30:51 +0400 Պակիստանում հարձակվել…

2 ժամ ago

Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով

Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով Thu, 12 Nov 2026 23:22:59…

2 ժամ ago