Ստացվում է, որ 252 քառակուսի կիլոմետր էլ եք հանձնելու Ադրբեջանին

Ստացվում է, որ 252 քառակուսի կիլոմետր էլ եք հանձնելու Ադրբեջանին

Thu, 22 Oct 2026 19:45:11 +0400


Արարատ Միրզոյանը, որ ԱԺ էր գնացել պատգամավորներին ԹՐԻՓՓ-ի մասին պատմություններ պատմելու նպատակով, ավելի շատ խճճվում էր սեփական մտքերի, քան իրեն տրվող հարցերի մեջ: Եվ այդ վիճակում ո՛չ հարցերին էր կարողանում պատասխանել, ո՛չ էլ սեփական մտքերը հասցնել վերջակետի: Ըստ էության, Արարատ Միրզոյանի կողմից սա ավելորդ ու անօգուտ այց էր ԱԺ: Եթե դու ավելին չես կարողանում ասել այդ ԹՐԻՓՓ-ի մասին, քան մինչ այս գրվել ու խոսվել, քննարկվել, ներկայացվել է, ինչո՞ւ ես գալիս ԱԺ եւ ավելորդ անգամ անորոշության քար գցում այդ ծրագրի վրա: Մի խոսքով՝ ես տպավորություն ստացա, որ հանդիպման մասնակից պատգամավորներն ու հարցով հետաքրքրված մեր մյուս հայրենակիցներն այս պահի դրությամբ ավելի շատ բան գիտեն ԹՐԻՓՓ-ի մասին, քան ինքը՝ Արարատ Միրզոյանը: Ինձ սխալ չհասկանաք, ես չեմ ասում, որ Արարատ Միրզոյանն այդ փաստաթուղթը չի կարդացել: Կարդացել է, բայց թե ինչ ու ինչքան է հասկացել, ես չգիտեմ: Չեմ բացառում նաեւ, որ եկել էր ԱԺ հատուկ նպատակով՝ թաքցնելու այն, ինչն աստիճանաբար հայտնի է դառնում հանրությանը: Օրինակ՝ Միրզոյանը չի պատկերացնում կամ չգիտի, թե ինչ լայնություն է ունենալու ԹՐԻՓՓ-ը, որ ադրբեջանցիներն անվանում են «Զանգեզուրի կորիդոր», իսկ ամերիկացիները՝ «միջանցք»: Նրա կարծիքով, դա երկաթուղային ռելսերն են՝ պլյուս-մինուս 2 մետր, եւ էլի մի այդքան անվտանգության շերտեր՝ ռելսերի երկու կողմում: Հաշվելը դժվար չէ՝ 6 մետր, որը եթե բազմապատկենք 42 կիլոմետրով, կստանանք 252 հազար մետր քառակուսի կամ 252 քառակուսի կիլոմետր:

Ստացվում է, պարոն Միրզոյան, որ Հայաստանը Նիկոլ Փաշինյանի թեթեւ ձեռքով եւ ձեր թեթեւ արտգործնախարարությամբ 252 քառակուսի կիլոմետր տարածք է օտարել, որ այդ տարածքով Ադրբեջանը բեռներ փոխադրի, այսինքն՝ արտահանի եւ ներմուծի: Իմ ասածն այն է, պարոն Միրզոյան, որ եթե եկել ես այս հասարակ բանն ԱԺ-ից եւ մեր հանրությունից թաքցնելու կամ պարզապես լղոզելու նպատակով, ապա իզուր ես եկել:
Մենք արդեն թերթերում կարդացել ենք, որ ԹՐԻՓՓ նախագիծը ենթադրում է նաեւ նավթամուղ, ավտոճանապարհ, էլեկտրական հոսանքագծեր եւ Ադրբեջանն Արեւմուտքին կապող այլ կառուցվածքներ: Այս ամենը, ենթադրում եմ, ունենալու է որոշակի լայնություն, այսինքն՝ Հայաստանը Նիկոլի թեթեւ ձեռքով եւ Արարատ Միրզոյանի թեթեւ արտգործնախարարությամբ, նորանոր հողհատկացումներ պետք է կատարի: Արարատ Միրզոյանին չեմ հարցնի, թե ինչ լայնություն են ունենալու այս նոր ենթակառուցվածքները, անիմաստ է, բայց ինձ շատ է հետաքրքրում հարցը՝ մենք իրավունք ունենալո՞ւ ենք երեւալ այդ ճանապարհներին կամ «վերահսկել» մեր տարածքվ տարանցվող նավթի ծավալներն ու որոշակի գումար աշխատել դրանից: Եթե դա նույն ԹՐԻՓՓ նախագիծն է, մենք արդյոք նույն՝ «օտար ազգականի» կարգավիճակը չե՞նք ունենալու Ադրբեջանը Նախիջեւանին կամ Թուրքիային կապող ավտոճանապարհի վրա, նավթամուղի վրա, էլեկտրահաղորդակցության ուղիների վրա: Մեր հասանելիքն այն նույն 26 տոկո՞սն է, որ ԱՄՆ-ն շպրտելու է մեզ, որպես ԹՐԻՓՓ-ի «երրորդ կողմ»:

Մեղրիում լեռներ են, այդ պատճառով էլ նավթամուղը կամ ճանապարհը կարող է անցնել Հայաստանի հյուսիսով: Սա ինձ համար նորություն էր, որ առաջին անգամ լսեցի Արարատ Միրզոյանից: Այսինքն, Հայաստանում մի քանի ԹՐԻՓՓ կարող է լինել՝ մի քանի «կորիդոր» կամ «միջանցք»: Փաշինյանը, եթե հիշում եք, ասում էր՝ մենք ունենք ճանապարհներ, թող Ադրբեջանը գա եւ իր բեռներն այդ ճանապարհներով փոխադրի: Եթե չեմ սխալվում, նա 4-5 տարբեր երթուղի էր նշում: Միրզոյանը, սակայն, խոսում է ԹՐԻՓՓ անխոչընդոտ ավտոճանապարհի մասին, որ կարող է անցնել Հայաստանի թե՛ հյուսիսով, թե՛ միջին մասով, թե՛ որտեղով Ադրբեջանն ուզենա: Կներեք, ես շատ եմ հարգում Թրամփին, բայց դա պատճառ չէ, որ ողջունեմ այս խայտառակ նախագիծը, որ Հայաստանը դարձնում է միջանցքների թագավորություն:

ՀԳ. Թե բա՝ Ռոբերտ Քոչարյանը Մեղրիով ճանապարհ է տալիս Արցախի դիմաց… Սրանք Արցախը տվեցին, որ Ադրբեջանին Մեղրիով եւ Հայաստանի մյուս հատվածներով ճանապարհ տան: Թե բա՝ արտապատվիրակված լոգիստիկա…

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մի շարք ապրանքների մաքսատուրքերը նվազեցրել է

Մի շարք ապրանքների մաքսատուրքերը նվազեցրել է Sat, 24 Oct 2026 19:00:15 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ…

19 րոպե ago

Ընդգծվել է Արցախի ժողովրդի իրավունքների պաշպանության կարևորությունը

Ընդգծվել է Արցախի ժողովրդի իրավունքների պաշպանության կարևորությունը Sat, 24 Oct 2026 18:48:12 +0400 Արցախի պետնախարար…

31 րոպե ago

Պենտագոնի ղեկավարին ցանկանում են պաշտոնանկ անել

Պենտագոնի ղեկավարին ցանկանում են պաշտոնանկ անել Sat, 24 Oct 2026 18:30:20 +0400 Պենտագոնի ղեկավար Փիթ…

49 րոպե ago

Հայաստանում ստեղծվում է նոր քաղաքական իրավիճակ՝ ավելի լարված եւ նողկալի

Հայաստանում ստեղծվում է նոր քաղաքական իրավիճակ՝ ավելի լարված եւ նողկալի Sat, 24 Oct 2026 18:15:40…

1 ժամ ago

Մերժել են Թրամփին՝ անվանափոխել Ատլանտյան օվկիանոսը

Մերժել են Թրամփին՝ անվանափոխել Ատլանտյան օվկիանոսը Sat, 24 Oct 2026 18:00:48 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ…

1 ժամ ago

«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանը երեք ամսով կալանավորվեց

«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանը երեք ամսով կալանավորվեց Sat, 24 Oct 2026 17:33:30 +0400…

2 ժամ ago