«Հրապարակ»․ 80 ուսուցչի հեռացրել են, 13 ուսուցիչ 700 հազար դրամ աշխատավարձ է ստանում

«Հրապարակ»․ 80 ուսուցչի հեռացրել են, 13 ուսուցիչ 700 հազար դրամ աշխատավարձ է ստանում

Fri, 23 Oct 2026 12:45:01 +0400


ՀՀ հանրակրթական դպրոցների ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը սկսվել է 2021 թվականին, անցել է 5 տարի։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին տեղեկատվական հարցում եմ արել, թե հոկտեմբերի 13-ի դրությամբ ուսուցիչներից քանիսն է անցել կամավոր ատեստավորում, ինչ արդյունք է ունեցել։ Նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը պատասխանել է․ «2025թ. դրությամբ ատեստավորված է 9602 անձ կամ ամեն 3-րդ ուսուցիչը: ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջների համաձայն՝ կամավոր ատեստավորման արդյունքում 60-69% արդյունք ցուցաբերած ուսուցիչների դրույքաչափը սահմանվում է 200. 000 դրամ՝ մեկ դրույք զբաղվածության համար, իսկ 70-79, 80-89, 90-100% արդյունք ցուցաբերած ուսուցիչների դեպքում նշված դրույքաչափի նկատմամբ կիրառվում է հավելավճար՝ համապատասխանաբար 30%, 40% եւ 50%։

Ուսուցիչների մասնագիտական զարգացման եւ խրախուսման ծրագրերի արդյունքում (կամավոր ատեստավորում, տարակարգ, ԲՏՃՄ ոլորտի առարկաներ դասավանդող եւ գյուղական բնակավայրերում մինչեւ 100 սովորող ունեցող դպրոցների ուսուցիչների լրավճարների ծրագրերը) բարձրացել է բազմաթիվ ուսուցիչների վարձատրությունը: 2025-2026 ուսումնական տարվա տվյալներով՝ 300.000-400.000 ՀՀ դրամ աշխատավարձ ստանում է 2952 ուսուցիչ, 400.000-500.000 դրամ է ստանում 1362 ուսուցիչ, 500.000- 600.000 դրամ է ստանում 220 ուսուցիչ, 600.000- 700.000 ՀՀ դրամ է ստանում 70 ուսուցիչ եւ 700.000 դրամ եւ ավելի աշխատավարձ է ստանում 13 ուսուցիչ»:

Հարցրել էի նաեւ, թե քանի ուսուցիչ է կամավոր ատեստավորման գործընթացում 2 եւ ավելի անգամ բացասական արդյունք ունեցել, այդ ուսուցիչները շարունակո՞ւմ են դասավանդել հանրակրթական դպրոցներում։ ԿԳՄՍ փոխնախարարը հայտնել է․ «Ընթացակարգի համաձայն՝ կամավոր ատեստավորման լրացուցիչ փուլի արդյունքում բոլոր այն ուսուցիչները, որոնք երկու անգամ (2024 եւ 2025թթ.) չեն հաղթահարել կամավոր ատեստավորումը կամ ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջի համաձայն՝ վերաատեստավորման արդյունքում 50-59 տոկոս արդյունք չեն ցուցաբերել կամ նախորդ ատեստավորման ամենաբարձր արդյունքի նկատմամբ 15 տոկոսային կետ աճ չեն ապահովել, զրկվում են տվյալ առարկայի դասավանդման իրավունքից: Իսկ միայն տվյալ առարկան դասավանդելու դեպքում նրանք ենթակա են ազատման՝ «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 14-րդ եւ 15-րդ մասերի պահանջներին համապատասխան: Նշված դրույթը կիրառվել է շուրջ 80 ուսուցչի նկատմամբ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ընթացակարգով նախատեսված գործընթացն ապահովվել է իրավական նորմերով սահմանված դրույթներին համապատասխան»:

Հետաքրքրվել էի նաեւ, թե հոկտեմբերի 13-ի դրությամբ դպրոցներում աշխատող ուսուցիչներից քանիսը որ խմբի տարակարգ ունի, այդ տարակարգի համար աշխատավարձի որքան հավելում է ունենում։ Բաբաջանյանը հայտնել է․ «ՀՀ կառավարության 2022 թ. սեպտեմբերի 29-ի N 1509-Ն որոշմամբ հաստատված կարգով՝ տարակարգ ստացող ուսուցիչների թիվը հոկտեմբերի 13-ի դրությամբ 1287 է։ Համաձայն կարգի 38-րդ կետի՝ տարակարգ ստացած ուսուցչին տրվում է ամսական հավելավճար․ 1) առաջին աստիճանի տարակարգի համար` ուսուցչական ծանրաբեռնվածության 10%-ի չափով, 2) երկրորդ աստիճանի տարակարգի համար` ուսուցչական ծանրաբեռնվածության 20%-ի չափով, 3) երրորդ աստիճանի տարակարգի համար` ուսուցչական ծանրաբեռնվածության 30%-ի չափով, 4) չորրորդ աստիճանի տարակարգի համար` ուսուցչական ծանրաբեռնվածության 50%-ի չափով»: 1-ին աստիճանի տարակարգ ստացած ուսուցիչների թիվը 253 է, 2-րդ աստիճանինը՝ 396, 3-րդ աստիճանինը՝ 438, 4-րդ աստիճանինը՝ 200, ընդհանուր` 1287 ուսուցիչ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայտնի ավտոարշավը փոխում է անցկացման վայրը․ պատճառը հայտնի է

Հայտնի ավտոարշավը փոխում է անցկացման վայրը․ պատճառը հայտնի է Tue, 27 Oct 2026 00:30:32 +0400…

4 ժամ ago

Ինչպես են ստիպում հավատալ ստին․ հոգեբաններ

Ինչպես են ստիպում հավատալ ստին․ հոգեբաններ Tue, 27 Oct 2026 00:15:04 +0400 Ստի սիստեմատիկ կերպով…

4 ժամ ago

Թուրքիայում այլեւս թափառող շներ ու կատուներ չկան

Թուրքիայում այլեւս թափառող շներ ու կատուներ չկան Tue, 27 Oct 2026 00:00:11 +0400 Թուրքական իշխանությունները…

5 ժամ ago

Միլիարդատերերը սկսել են գումարներ փոխանցել ամերիկացի երեխաներին

Միլիարդատերերը սկսել են գումարներ փոխանցել ամերիկացի երեխաներին Mon, 26 Oct 2026 23:45:10 +0400 Ամերիկացի միլիարդատերերը…

5 ժամ ago

Թշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ Գալստյան

Թշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ Գալստյան Mon, 26 Oct 2026 23:40:38…

5 ժամ ago

Ուժեղացրել են անվտանգային միջոցառումները

Ուժեղացրել են անվտանգային միջոցառումները Mon, 26 Oct 2026 23:30:34 +0400 Իտալիայում իշխանությունները ուժեղացրել են անվտանգության…

5 ժամ ago