Հայաստանում կառուցվող դատա-կենտրոնը անհանգստացնում է ՌԴ-ին

Հայաստանում կառուցվող դատա-կենտրոնը անհանգստացնում է ՌԴ-ին

Fri, 23 Oct 2026 14:15:08 +0400


Ռազմական փորձագետ, վերլուծաբան Ալեքսեյ Լեոնկովը կարծում է, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի կողմից Հայաստանի վերաբերյալ ներկայացված զեկույցը ցույց է տալիս իրավիճակի ողջ լրջությունը, որն առկա է Հայաստանի հետ կապված՝ ԵԱՏՄ-ում հնարավոր որոշումների առնչությամբ։ Այս մասին նա խոսել է «Ալֆանյուզի» հետ զրույցում։

«Բանն այն է, որ զեկույցը միայն խոսքով «հարձակում» չէ։ Եթե արդեն կա փաստաթուղթ, կարելի է ասել, որ գործ ունենք ծրագրային որոշման հետ։ Այսինքն՝ ամեն բան շատ լուրջ է։ Այսինքն՝ կարող է լինել, որ այդտեղ ինչ-որ ժամկետներ էլ հայտնվեն։ Դա կլինի արդեն հաջորդ քայլը։ Դրանից հետո արդեն այդ երկու դրվագները կմիավորվեն եւ Հայաստանին «կանջատեն» ամեն ինչից, ու Հայաստանն արդեն ամեն բան կստանա՝ ըստ համաշխարհային գների»,- ասել է փորձագետը։

Լեոնկովը նկատում է, որ Ռուսաստանին չի կարող չանհանգստացնել այն, որ Հայաստանում կառուցվում է խոշոր դատա-կենտրոն, որը կարող է կապված լինել ամերիկյան ռազմական գերատեսչության հետ։ «Բանն այն է, որ զեկույցը, ըստ էության, հանդիսանում է բոլոր պայմանագրերի խզման մասին նախնական իրազեկում։ Փաշինյանը պետք է հստակ որոշում կայացնի, թե դեպի ուր է ուզում տանել երկիրը, եւ ոչ թե փորձի հետագայում էլ երկու աթոռի վրա նստել։ Ռուսաստանն այլեւս նման խաղեր չի խաղում, քանի որ մեզ համար շատ ցավոտ գործոն է ի հայտ եկել՝ Հրազդանում դատա-կենտրոն է ստեղծվում։ Այն ամբողջապես ֆինանսավորվում է ամերիկացիների կողմից։ Դրա հզորությունները զգալիորեն աճեցին այն բանից հետո, երբ Ռուսաստանը Կիեւում ոչնչացրեց նմանատիպ դատա-կենտրոնները։ Բոլորն էլ հիանալի հասկանում են, որ այդ նախագիծն ամենեւին այն բանի համար չէ, որ Հայաստանն ունենա շատ արագ ինտերնետ կապ, եւ մարդիկ կարողանան վայելել 4K ֆորմատով կոնտենտով։ Քանի որ օբյեկտը գաղտնիության խիստ պայմաններ ունի, իսկ սարքավորումների մատակարարումն իրականացնում է Blackbird ընկերությունը, ապա դրանք կարող են լինել ռազմական նշանակության տեխնոլոգիաներ։ Ընդ որում, դատա-կենտրոնն աշխատում է Ռուսաստանից Հայաստանին մատակարարվող էժան էներգառեսուրսների հաշվին։ Չէ՞ որ Հայաստանի գազի 80 տոկոսը մատակարարվում է Ռուսաստանից՝ արտոնյալ գներով։ Բնականաբար, Ռուսաստանն այս հարցում ղեկավարվում է միայն իր ազգային շահերով»,- ասել է Լեոնկովը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ավելի քան 720 հազար ավտոմեքենա խոտանել են

Ավելի քան 720 հազար ավտոմեքենա խոտանել են Sat, 14 Nov 2026 23:55:33 +0400 Գերմանական BMW-ն…

2 ժամ ago

Բրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ին

Բրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ին Sat, 14 Nov 2026 23:45:34 +0400 Անգլիայի բանկի…

2 ժամ ago

Հիշում եմ Արսենի պատասխաններից մեկը, գլխիցս դուրս չի գալիս

Հիշում եմ Արսենի պատասխաններից մեկը, գլխիցս դուրս չի գալիս Sat, 14 Nov 2026 23:45:27 +0400…

2 ժամ ago

Կհանդիպեն երիտասարդների հետ

Կհանդիպեն երիտասարդների հետ Sat, 14 Nov 2026 23:35:22 +0400 Նոյեմբերի 17-ին Նարեկ Կարապետյանը, Աննա Գրիգորյանը…

3 ժամ ago

Բացահայտել են Ալցհեյմերի հիվանդության առաջացման պատճառներից մեկը

Բացահայտել են Ալցհեյմերի հիվանդության առաջացման պատճառներից մեկը Sat, 14 Nov 2026 23:30:52 +0400 Ամերիկացի մոլեկուլյար…

3 ժամ ago

Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի

Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի Sat, 14 Nov 2026 23:23:26 +0400 Քիմ Քարդաշյանը կրկին…

3 ժամ ago