Ամերիկացի հայտնի դերասան է մահացել
Fri, 23 Oct 2026 23:00:46 +0400
93 տարեկան հասակում մահացել է ամերիկացի հայտնի դերասան Թոմ Սքերիթը։ Նա հայտնի է Ռիդլի Սքոթի «Օտարը» կինոնկարում մարմնավորած կերպարից։ Այս մասին հայտնում է Rolling Stone պարբերականը։ Հայտնի է, որ Սքերիթը արժանացել է մի շարք հեղինակավոր մրցանակների՝ «Էմմի», «Ոսկե գլոբուս» եւ այլն։ Կինոաշխարհ է մուտք գործել 1962 թվականին՝ «Հանթի պատերազմը» զինվորական դրամայով։ Հանդես է եկել «Լավագույն հրաձիգը», «Հաորլդն ու Մոդը», «Օտարը», «Պողպատե մագնոլիաները» եւ «Կոնտակտ» կինոնկարներում։