Մինչև 15 տարեկաններին կարգելվի սոցցանցերից օգտվել

Մինչև 15 տարեկաններին կարգելվի սոցցանցերից օգտվել

Fri, 23 Oct 2026 23:37:57 +0400


Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել օրինագծին, որով արգելվում է մինչև 15 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, որոշումն ընդունվել է անչափահասների առողջության և անվտանգության վրա սոցիալական հարթակների ազդեցության վերաբերյալ աճող մտահոգությունների ֆոնին։

Նոր սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն 2027 թվականի հունվարի 1-ից։

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի խոսքով՝ սոցիալական ցանցերի հարթակները երկուսուկես ամիս ժամանակ կունենան օգտատերերի տարիքը ստուգելու մեխանիզմ մշակելու համար՝ միաժամանակ պահպանելով անձնական տվյալների գաղտնիությունը։

Հունաստանը Եվրամիության այն յոթ երկրների թվում է, որոնք Եվրոպական հանձնաժողովի հետ համատեղ աշխատում են օգտատերերի տարիքը ստուգելու միասնական լուծման ուղղությամբ։

Հունաստանի իշխանությունները սահմանափակումների անհրաժեշտությունը հիմնավորում են երեխաներին սոցիալական ցանցերի չափազանց շատ օգտագործման բացասական հետևանքներից պաշտպանելու անհրաժեշտությամբ։ Նրանց գնահատմամբ՝ սոցցանցերի չափից ավելի օգտագործումը կարող է վնասել քունը, թուլացնել ուշադրության կենտրոնացումը և խոչընդոտել սոցիալականացմանը։

Ավելի վաղ Ավստրալիան դարձել էր առաջին երկիրը, որն ընդունել էր նմանատիպ օրենք։ Ֆրանսիայում խորհրդարանը նույնպես հավանություն էր տվել նման նախաձեռնությանը, սակայն օգոստոսին երկրի Սահմանադրական խորհուրդը չեղարկել էր այն։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Իշխանությունները վախենում էին Ստեփանավանում Արսեն Գևորգյանի հաղթանակից

Իշխանությունները վախենում էին Ստեփանավանում Արսեն Գևորգյանի հաղթանակից Mon, 16 Nov 2026 19:32:54 +0400 Latest news…

12 րոպե ago

Մարդակենտրոնի տակ եկան, դարձան մահակենտրոն

Մարդակենտրոնի տակ եկան, դարձան մահակենտրոն Mon, 16 Nov 2026 19:31:31 +0400 Latest news from Հրապարակ…

13 րոպե ago

Ձերբակալել են՝ լրտեսության կասկածանքով

Ձերբակալել են՝ լրտեսության կասկածանքով Mon, 16 Nov 2026 19:30:28 +0400 Իսրայելում ուժային մարմինները ձերբակալել են…

14 րոպե ago

Կտրած-կպցրած էդ ձայնագրությունը կապ չունի ընտրության հետ, ես խոսում եմ բիզնես գործընկերներիս հետ

Կտրած-կպցրած էդ ձայնագրությունը կապ չունի ընտրության հետ, ես խոսում եմ բիզնես գործընկերներիս հետ Mon, 16…

23 րոպե ago

«Բանան Նիկոլն ավելի լավ է հնչում», «Ուղեղդ թափել են, մի քիչ մտածիր քո էկոնոմիկայի մասին, ոչ թե փորիդ»․ քոմենթներ

«Բանան Նիկոլն ավելի լավ է հնչում», «Ուղեղդ թափել են, մի քիչ մտածիր քո էկոնոմիկայի մասին,…

29 րոպե ago

Գագիկ Ծառուկյանն ու Ռոբերտ Քոչարյանը չեն դժգոհել, բայց նրանց խցերը ոչ մարդկային վիճակում են

Գագիկ Ծառուկյանն ու Ռոբերտ Քոչարյանը չեն դժգոհել, բայց նրանց խցերը ոչ մարդկային վիճակում են Mon,…

30 րոպե ago