Կիրակի , 15 Նոյեմբերի 2026

Մինչև 15 տարեկաններին կարգելվի սոցցանցերից օգտվել

Մինչև 15 տարեկաններին կարգելվի սոցցանցերից օգտվել

Fri, 23 Oct 2026 23:37:57 +0400


Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել օրինագծին, որով արգելվում է մինչև 15 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, որոշումն ընդունվել է անչափահասների առողջության և անվտանգության վրա սոցիալական հարթակների ազդեցության վերաբերյալ աճող մտահոգությունների ֆոնին։

Նոր սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն 2027 թվականի հունվարի 1-ից։

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի խոսքով՝ սոցիալական ցանցերի հարթակները երկուսուկես ամիս ժամանակ կունենան օգտատերերի տարիքը ստուգելու մեխանիզմ մշակելու համար՝ միաժամանակ պահպանելով անձնական տվյալների գաղտնիությունը։

Հունաստանը Եվրամիության այն յոթ երկրների թվում է, որոնք Եվրոպական հանձնաժողովի հետ համատեղ աշխատում են օգտատերերի տարիքը ստուգելու միասնական լուծման ուղղությամբ։

Հունաստանի իշխանությունները սահմանափակումների անհրաժեշտությունը հիմնավորում են երեխաներին սոցիալական ցանցերի չափազանց շատ օգտագործման բացասական հետևանքներից պաշտպանելու անհրաժեշտությամբ։ Նրանց գնահատմամբ՝ սոցցանցերի չափից ավելի օգտագործումը կարող է վնասել քունը, թուլացնել ուշադրության կենտրոնացումը և խոչընդոտել սոցիալականացմանը։

Ավելի վաղ Ավստրալիան դարձել էր առաջին երկիրը, որն ընդունել էր նմանատիպ օրենք։ Ֆրանսիայում խորհրդարանը նույնպես հավանություն էր տվել նման նախաձեռնությանը, սակայն օգոստոսին երկրի Սահմանադրական խորհուրդը չեղարկել էր այն։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Արցախից տեղահանվածների սոցիալական աջակցությունը կնվազի՞

Արցախից տեղահանվածների սոցիալական աջակցությունը կնվազի՞ Thu, 29 Oct 2026 11:36:33 +0400 Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով