Հինգշաբթի , 29 Հոկտեմբերի 2026

Մայր Աթոռում քննարկվել են արցախահայության սոցիալական խնդիրներն ու իրավունքների պաշտպանությունը

Մայր Աթոռում քննարկվել են արցախահայության սոցիալական խնդիրներն ու իրավունքների պաշտպանությունը

Thu, 29 Oct 2026 21:50:51 +0400


Հոկտեմբերի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Օքսֆորդի համալսարանի Բլեքֆրայերս Հոլի Լաս Կասասի սոցիալական արդարության ինստիտուտի տնօրեն, ավագ գիտաշխատող դոկտոր Հյուգո Սլիմին։

Հանդիպմանը անդրադարձ կատարվեց Հայոց Եկեղեցու հոգեխնամ ու ազգապահպան առաքելությանը, բռնի տեղահանված արցախահայության իրավունքների պաշտպանությանն ու սոցիալական խնդիրներին, ինչպես նաև Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված քայլերին։ Կարևորվեց քրիստոնեական Եկեղեցիների, գիտական շրջանակների և մարդասիրական կառույցների գործակցությունը՝ ի նպաստ մարդու իրավունքների պաշտպանության և սոցիալական արդարության հաստատման։

Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին Բլեքֆրայերս Հոլի ու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի միջև համագործակցության ընդլայնման, արցախահայության իրավունքների ու հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ ակադեմիական հետազոտությունների կազմակերպման և Օքսֆորդում գիտաժողովների անցկացման շուրջ։ Քննարկվեցին նաև Բլեքֆրայերս Հոլում հոգևորականների ուսումնառության և հետազոտական աշխատանքի հնարավորությունները։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թուրքիայում մինչև 15 տարեկաններին կարգելվի օգտվել սոցցանցերից

Թուրքիայում մինչև 15 տարեկաններին կարգելվի օգտվել սոցցանցերից Mon, 26 Oct 2026 17:30:35 +0400 Թուրքիայում նոյեմբերի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով