«Հրապարակ»․ Նախկին քաղաքապետին երկու տարբեր դատավոր է դատում

«Հրապարակ»․ Նախկին քաղաքապետին երկու տարբեր դատավոր է դատում

Sat, 24 Oct 2026 08:20:19 +0400


Աբովյանի նախկին քաղաքապետ Վահագն Գեւորգյանի նկատմամբ քննվող քրեական գործերից երկուսը միացվել են՝ քննելու է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Ստեփանյանը։ Խոսքը պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ մտցնելու եւ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու վերաբերյալ քրեական գործերի մասին է։ Գեւորգյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը մեզ հայտնեց, որ դատական նիստերն ինտենսիվ ընթանում են։ Սակայն Գեւորգյանի նկատմամբ մեկ այլ քրեական գործ էլ է քննվում՝ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու եւ ծառայողական պարտականությունները չկատարելու մեղադրանքով։ Սա էլ քննում է Հակակոռուպցիոն դատարանի նախագահ Խաչիկ Ղազարյանը։ Չնայած ենթադրվում է, որ մեկ անձի նկատմամբ առաջադրված մեղադրանքները պետք է միավորվեին մեկ վարույթում։ Վ․ Գեւորգյանը երկար ժամանակ գտնվել է տնային կալանքի տակ։ Անցած ապրիլին, հաշվի առնելով հոր մահը եւ հրաժեշտի արարողություններին մասնակցելու անհրաժեշտությունը, դատարանը պաշտպանական կողմի միջնորդությամբ տնային կալանքը փոխարինել է վարչական հսկողությամբ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Դժգոհել է ինտերնետի արագությունից

Դժգոհել է ինտերնետի արագությունից Sun, 15 Nov 2026 23:45:23 +0400 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել…

5 ժամ ago

Ասել է, թե ինչու է վերադարձել մեծ ֆուտբոլ

Ասել է, թե ինչու է վերադարձել մեծ ֆուտբոլ Sun, 15 Nov 2026 23:30:29 +0400 Բրազիլիայի…

5 ժամ ago

Քո հիշատակին հավատարիմ՝ շարունակելու ենք մեր սկսած ճանապարհը, մե՛ր լավ ընկեր

Քո հիշատակին հավատարիմ՝ շարունակելու ենք մեր սկսած ճանապարհը, մե՛ր լավ ընկեր Sun, 15 Nov 2026…

5 ժամ ago

Հետո չասեք՝ չի ասել․․․ Տաթևիկ Հայրապետյան

Հետո չասեք՝ չի ասել․․․ Տաթևիկ Հայրապետյան Sun, 15 Nov 2026 23:13:10 +0400 Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի…

5 ժամ ago

Մելիքյանը՝ Լատվիայի հետ խաղի մասին

Մելիքյանը՝ Լատվիայի հետ խաղի մասին Sun, 15 Nov 2026 23:10:12 +0400 ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության…

5 ժամ ago

Ավելի քան 1500 տարվա պալատական համալիր են հայտնաբերել

Ավելի քան 1500 տարվա պալատական համալիր են հայտնաբերել Sun, 15 Nov 2026 23:04:40 +0400 Վրաստանում…

6 ժամ ago