«Հրապարակ»․ Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում

«Հրապարակ»․ Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում

Sat, 24 Oct 2026 08:15:22 +0400


Նոյեմբերի 29-ին Կապանում սպասվող համայնքի ղեկավարի ընտրությունների առաջադրումները կսկսվեն վաղը՝ հոկտեմբերի 25-ին, սակայն, մեր տեղեկություններով, «Քաղպայմանագիրը» Կապանում չի կարողանում գտնել երրորդ ուժ, որպեսզի գոնե հետընտրական կոալիցիայով իրեն ապահովագրի պարտությունից։ Գաղտնիք չէ, որ բազմաթիվ համայնքներում ՔՊ-ն մի քանի ուժ է խաղի մեջ մտցրել՝ եթե ունի մրցակից թեկնածու եւ նրան դեռ չի կալանավորել։ Որպեսզի ընտրություններից հետո այդ կեղծ ընդդիմադիր ուժի հետ կոալիցիա կազմեն եւ համայնքը չզիջեն ընդդիմությանը։

Սակայն Կապանում ստացվում է, որ իրար դեմ առճակատվելու են գործող համայնքապետ Գեւորգ Փարսյանը, որը, ի դեպ, սյունյաց համայնքապետերից միակն է, որ մնաց ընդդիմադիր, չանցավ Փաշինյանի թրի տակով, եւ ՔՊ անփոփոխ թեկնածու Նարեկ Բաբայանը, որը նաեւ ԶՊՄԿ-ում կառավարության ներկայացուցիչն է։ Մեր աղբյուրներն ասում են, որ ՔՊ վերեւները միտումնավոր «վիզ չեն դնում» երրորդ ուժի համար, որ Բաբայանը պարտվի։ Կապանի ՔՊ-ում գուցե ԶՊՄԿ-ի հաշվին հարստացած այս ՔՊ-ականին ավելի շատ չեն սիրում, քան ընդդիմության շրջանում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ուկրաինական հակամարտության «վերջակետի» պայմանը հայտնի է

Ուկրաինական հակամարտության «վերջակետի» պայմանը հայտնի է Wed, 28 Oct 2026 02:00:42 +0400 Ուկրաինան՝ հանուն Ռուսաստանի…

39 րոպե ago

Առաջիկա օրերին Իրանի դեմ հարվածները կվերսկսվեն

Առաջիկա օրերին Իրանի դեմ հարվածները կվերսկսվեն Wed, 28 Oct 2026 01:30:48 +0400 Առաջիկա 96 ժամվա…

1 ժամ ago

Պետք է դուրս գալ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակից․ Մասուդ Փեզեշկիան

Պետք է դուրս գալ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակից․ Մասուդ Փեզեշկիան Wed, 28 Oct 2026…

2 ժամ ago

Օրբանը` ՄԱԿ Գլխավոր քարտուղար

Օրբանը` ՄԱԿ Գլխավոր քարտուղար Wed, 28 Oct 2026 00:30:43 +0400 ՄԱԿ գործող վարչակազմը դիտարկում է…

2 ժամ ago

Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին

Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին Wed, 28 Oct 2026 00:02:49 +0400…

3 ժամ ago

Ադրբեջանի դեսպանը կրկնել է Ալիեւի պահանջը

Ադրբեջանի դեսպանը կրկնել է Ալիեւի պահանջը Wed, 28 Oct 2026 00:00:01 +0400 Լոնդոնում Բաքվի դեսպան…

3 ժամ ago