«Հրապարակ»․ Ասում էին՝ դատարանն իրավունք չունի միջամտելու եկեղեցու գործերին, հիմա ուրախացել են

«Հրապարակ»․ Ասում էին՝ դատարանն իրավունք չունի միջամտելու եկեղեցու գործերին, հիմա ուրախացել են

Sat, 24 Oct 2026 10:15:21 +0400


Ստեփան Ասատրյանին (նախկինում՝ Տեր Արամ քահանա Ասատրյան) եւ Արամայիս Թախմազյանին (նախկինում՝ Տեր Թադե քահանա Թախմազյան) կարգալույծ հռչակելու՝ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությունն անվավեր ճանաչելու հայցերը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չեն։ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատավորներ Սիմա Աբովյանը եւ Հովհաննես Մելքոնյանը կարճել են այդ վարույթները եւ վերացրել նրանց պաշտոնավարումն ապահովելու համար կիրառված հայցի ապահովման միջոցները՝ մեծ ցնծություն պատճառելով Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներին։

Ստեփան Ասատրյանից «Հրապարակը» հետաքրքրվեց` ի՞նչ քայլեր է առաջիկայում նախատեսում ինքը, հա՞շտ է դատարանի որոշման հետ, թե՞ ոչ: Ասատրյանը նկատեց. «Ասեմ Ձեզ, որ ինձ համար ուրախացնող է այն փաստը, որ Մայր Աթոռն արդեն դատարանների կայացրած որոշումների հետ սկսել է հաշվի նստել, դա լավ նախադեպ է, քանի որ որոշ ժամանակ առաջ պնդում էր, որ դատարանները չունեն իրավունք՝ միջամտելու Եկեղեցու հարցերին եւ վճիռ կայացնելու, բայց այժմ ինչ-որ ոգեւորություն եմ նկատում, դատարաններին ծափահարում են, ինչի համար ես իսկապես ուրախ եմ։ Այո, դատարանն անաչառ է: Կարեւոր է, որ դատարանների անաչառությունն ընդունում է նաեւ Մայր Աթոռը, այս պարագայում, փաստորեն, հօգուտ իրենց է դատարանը վճիռ կայացրել, եւ եթե հիմա դատարանի կայացրած վճռից ուրախացել են, ծափահարում են, ապա դա նշանակում է, որ դատարանների վճիռները հետայսու իրենց համար պետք է լինեն վավերական, եւ պետք է մշտապես հաշվի նստեն դատարանների որոշումների հետ, այլ ոչ թե միայն այն դեպքերում, երբ իրենց է ձեռնտու: Ես գնալու եմ բողոքարկման ճանապարհով` Վերաքննիչ դատարան»: Եթե բոլոր ատյաններում պարտվեք, եկեղեցու տարածքը լքելո՞ւ եք։ «Եթե բոլոր ատյաններում պարտվեմ, հո բան չէ…. պարտությունս կընդունեմ: Կարող է նաեւ պարտվեմ: Ես դատարանին համարում եմ օբյեկտիվ, ապավինում եմ դատարանի պաշտպանությանը, եթե ես հարկադրաբար մասնակցել եմ քաղաքական ցույցերի եւ եթե դիմել եմ դատարան այդ հարցով, ապա դա նշանակում է, որ ես վստահում եմ դատարանին, դատարանն է ինձ պաշտպանողը: Այս ամենից հետո այն թեզը, որ դատարանն իրավունք չունի Եկեղեցու հետ կապված վճիռներ կայացնելու, վերանում է ասպարեզից»:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչպես է Վահան Քերոբյանը դիմավորել դստերը հյուրանոցի մոտ` «Մանկական Եվրատեսիլում» նրա հաղթանակից հետո

Ինչպես է Վահան Քերոբյանը դիմավորել դստերը հյուրանոցի մոտ` «Մանկական Եվրատեսիլում» նրա հաղթանակից հետո Sun, 25…

19 րոպե ago

Փաշինյանն անում է այն, ինչ իր մոտ ամենալավն է ստացվում՝ խոչընդոտում է և խանգարում․ «Ուժեղ Հայաստան»

Փաշինյանն անում է այն, ինչ իր մոտ ամենալավն է ստացվում՝ խոչընդոտում է և խանգարում․ «Ուժեղ…

32 րոպե ago

21/7 ընտրատեղամասում ՔՊ֊ական անդամը ձեռքերով ուղղորդում է քվեախցիկից դուրս նայող քաղաքացուն

21/7 ընտրատեղամասում ՔՊ֊ական անդամը ձեռքերով ուղղորդում է քվեախցիկից դուրս նայող քաղաքացուն Sun, 25 Oct 2026…

47 րոպե ago

Ովքեր են երեկ ողբերգական վթարի հետևանքով մահացած ամուսինները․ զոքանչի քառասունքն էր

Ովքեր են երեկ ողբերգական վթարի հետևանքով մահացած ամուսինները․ զոքանչի քառասունքն էր Sun, 25 Oct 2026…

49 րոպե ago

Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Աբրահամյան

Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Աբրահամյան Sun, 25 Oct 2026 14:28:09 +0400 Latest news from…

52 րոպե ago

Նայե՛ք համընդհանուր ուղղորդումներ են Ստեփանավանում, քվեախցիկում կանգնում են ընտրողի գլխին

Նայե՛ք համընդհանուր ուղղորդումներ են Ստեփանավանում, քվեախցիկում կանգնում են ընտրողի գլխին Sun, 25 Oct 2026 14:17:57…

1 ժամ ago