Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների անդամներ ու թեկնածուներ
Sat, 24 Oct 2026 10:55:25 +0400
«Հրապարակի» տեղեկություններով՝ այսօր առավոտյան Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների անդամներից ու ավագանու թեկնածուներից մի քանիսը։
Մեր տեղեկություններով՝ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արթուր Աստոյանը ևս այս պահին գտնվում է Հակակոռուպցիոն կոմիտեում։ Թե ինչ կարգավիճակով է նա այնտեղ, դեռևս հայտնի չէ։ Մեր աղբյուրներից մեկի փոխանցմամբ՝ հնարավոր է՝ նա հրավիրվել է որպես վկա։
Դեպքի հանգամանքների և բերման ենթարկվածների վերաբերյալ այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։
Հիշեցնենք, որ վաղը՝ հոկտեմբերի 25-ին, Արթիկ համայնքում ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու։