ԱԱԾ-ն ուսանողներին Կիրանց է տարել

ԱԱԾ-ն ուսանողներին Կիրանց է տարել

Sat, 24 Oct 2026 11:56:17 +0400


Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության գիտաուսումնական կենտրոնի (ԳՈՒԿ) և սահմանապահ զորքերի հրամանատարության կողմից կազմակերպվել է բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների ճանաչողական այց ՀՀ պետական սահման՝ ծանոթանալու ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից պահպանվող տեղամասերին, ուղեկալներում զինծառայողների ծառայության պայմաններին, սահմանապահ ծառայության առանձնահատկություններին, Սահմանապահ զորքերում ծառայության անցնելու կարգին և պայմաններին:

Սահմանապահ զորքերի սահմանապահ ջոկատ այցի ընթացքում ԳՈՒԿ-ի պետ Տ. Դավիթավյանի և սահմանապահ ծառայության ամբիոնի դասախոսների կողմից ուսանողների համար անցկացվել է «ՀՀ պետական սահմանը» թեմայով բաց դաս, ներկայացվել են Հայաստանի Հանրապետության սահմանների աշխարհագրական – տարածական կառուցվածքը, ինչպես նաև պետական սահմանի անցումը ցամաքով, ջրային և օդային տարածքներով, ՀՀ պետական սահմանի երկարությունը և սահմանակից պետությունների հատվածները, ՀՀ պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման կարգը, Սահմանապահ զորքերի դերն ու նշանակությունը ՀՀ սահմանների պահպանության գործընթացում, տեղեկություններ են տրվել պետական սահմանի մասին ոլորտը կարգավորող օրենսդրական նորմերի, իրավական ակտերի վերաբերյալ:

Սահմանապահ ջոկատի հրամանատար Գ. Քալանթարյանի ուղեկցությամբ կազմակերպվել է շրջայց ջոկատի տարածքում, ցուցադրվել են շենքային պայմանները, ուսանողներին ծանոթացրել են ժամկետային զինծառայողների կենցաղային պայմաններին: Ուսանողական խումբն այցելել է սահմանապահ ուղեկալ, որտեղ ներկայացվել են ուղեկալի կողմից կատարվող խնդիրները պետական սահմանի պահպանության գործընթացում: Ցուցադրվել և բացատրվել են նաև պետական սահմանի պահպանության համար կիրառվող տեխնիկական միջոցները, դրանց կիրառման առանձնահատկությունները, ինչպես նաև ներկայացվել են կինոլոգի կողմից ծառայողական շան ցուցադրական վարժաձևերը և հնարքները:

Այնուհետև իրականացվել է այց պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետ, որտեղ ներկայացվել է ՀՀ-ից և դեպի ՀՀ սահմանային վերահսկողության գործընթացը, անցման կետում կազմակերպվել է ճանաչողական շրջայց:

Խումբն այցելել է նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատված Կիրանցի հատված՝ որտեղ ներկայացվել են արդեն սահմանազատված հատվածի պահպանության առանձնահատկությունները, նշվել է, որ սահմանազատված հատվածում ծառայությունն իրականացվում է շատ ավելի ապահով, անվտանգ և հանգիստ պայմաններում:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թուրքիան կշարունակի միջնորդական ջանքերը՝ հանուն խաղաղության. Էրդողան

Թուրքիան կշարունակի միջնորդական ջանքերը՝ հանուն խաղաղության. Էրդողան Sat, 24 Oct 2026 13:30:13 +0400 Թուրքիան շարունակելու…

21 րոպե ago

Բերման է ենթարկվել Եղեգնաձորի քաղաքային իշխանությունը

Բերման է ենթարկվել Եղեգնաձորի քաղաքային իշխանությունը Sat, 24 Oct 2026 13:29:44 +0400 Այսօր վաղ առավոտյան…

21 րոպե ago

«Տիրադավների» դատական պարտություններն ու «գեոպոլիտիկ գործոնը»

«Տիրադավների» դատական պարտություններն ու «գեոպոլիտիկ գործոնը» Sat, 24 Oct 2026 13:15:00 +0400 Արդեն երկու օր…

36 րոպե ago

Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանը

Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանը Sat, 24 Oct 2026 13:00:38 +0400…

51 րոպե ago

Երեք բժշկի մեղադրանք է առաջադրվել

Երեք բժշկի մեղադրանք է առաջադրվել Sat, 24 Oct 2026 12:45:36 +0400 Բժիշկների նկատմամբ հերթական քրեական…

1 ժամ ago

Անսպասելի պարտություն

Անսպասելի պարտություն Sat, 24 Oct 2026 12:37:54 +0400 Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գործող չեմպիոն Մալխաս…

1 ժամ ago