«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանը երեք ամսով կալանավորվեց
Sat, 24 Oct 2026 17:33:30 +0400
Ինչպես ավելի վաղ գրել էինք, Արթիկում ՏԻՄ ընտրությունների նախօրեին բերման էին ենթարկվել «Հայրենիք» և «Ապրելու երկիր» կուսակցությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Մարգարյանը։
Քիչ առաջ «Հրապարակին» հայտնի դարձավ, որ Զեփյուռ Աբգարյանի նկատմամբ երեք ամիս ժամկետով կալանք կիրառելու որոշում է կայացվել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հայրենիք» կուսակցության քաղաքապետի թեկնածու Լևոն Վահրադյանը «Հրապարակի» հետ զրույցում հաստատել էր կուսակցության ներկայացուցիչների բերման ենթարկելու փաստը՝ նշելով, որ փաստաբանները փորձում են պարզել դրա հիմքերն ու կանանց հետագա կարգավիճակը։
Ըստ Լևոն Վահրադյանի՝ Աբգարյանի գործով քննության առարկա է դարձել հեռախոսազրույցը, որի ընթացքում, իր տեղեկություններով, մի կին խնդրել է ամուսնու համար դեղ ապահովել։ Վահրադյանի փոխանցմամբ՝ խոսքը շուրջ 600 դրամ արժողությամբ դեղի մասին է եղել։