Ընտրական տեղամասերից ահազանգեր ենք ստացել, որ տպագրված դրոշմանիշները պատշաճ որակի չեն․ Մելոյան
Sun, 25 Oct 2026 11:19:58 +0400
Այսօր՝ 2026 թվականի հոկտեմբերի 25-ին, Ստեփանավան համայնքում տեղի են ունենում համայնքի ավագանու ընտրություններ։
Ընտրական տեղամասերից ահազանգեր ենք ստացել, որ տպագրված դրոշմանիշները պատշաճ որակի չեն (լուսանկարը կցվում է)։ Այս մասին հայտնում է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
«Պահանջում ենք, որ տպագրական այս խոտանը չհանգեցնի քվեաթերթիկների անվավերության։
Խնդրում եմ տարածել ու հրավիրել այլ համայնքներում ընտրություններին մասնակցող ուժերի ուշադրությունը»։