Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ
Sun, 25 Oct 2026 11:15:40 +0400
Այսօր կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հոկտեմբերի 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։
«Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,– ասված է հաղորդագրությունում:
Այսօր Երևանում նույնպես անձրև կգա կեսօրից հետո։ Ցերեկային ժամերին մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կտատանվի +19–ից +21, գիշերը` +7-ից +9 աստիճանի սահմաններում։