Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես»

Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես»

Sun, 25 Oct 2026 11:11:23 +0400


«Ականատես» դիտորդական առաքելությունը տարածել է հայտարարություն ընտրությունների նախաշեմին իրավապահ գործողությունների թափանցիկության, համաչափության և հանրային վստահության ապահովման վերաբերյալ։

Հայտարարության մեջ ասված է.

«Հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախաշեմին մի շարք համայնքներում ընտրություններին մասնակցող թեկնածուների և քաղաքական ուժերի ներկայացուցիչների նկատմամբ իրավապահ գործողությունների վերաբերյալ հրապարակված տեղեկությունները մտահոգություններ են առաջացնում ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության տեսանկյունից։

Հոկտեմբերի 24-ին՝ քվեարկությանը նախորդող օրը, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ ընտրական բնույթի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթների շրջանակում մի շարք համայնքներում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ, կան նաև ձերբակալված անձինք։ Կոմիտեն նաև նշել է. «Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ տեղեկատվություն չենք կարող տրամադրել»։

«Ականատես» դիտորդական առաքելությունն ընդգծում է, որ ընտրակաշառքի և այլ հնարավոր ընտրական հանցագործությունների բացահայտումն ու արդյունավետ քննությունն իրավապահ մարմինների պարտականությունն են։ Ընտրություններին մասնակցելը չի կարող որևէ անձի համար բացառություն ստեղծել օրենքի կիրառման հարցում։ Ընտրական գործընթացների օրինականությունն ու հանրային վստահությունը պահանջում են, որ հնարավոր իրավախախտումները պատշաճ քննվեն՝ անկախ դրանցում ներգրավված անձանց քաղաքական պատկանելությունից կամ զբաղեցրած դիրքից։

Սակայն ընտրություններից անմիջապես առաջ իրականացվող իրավապահ գործողությունները պահանջում են առանձնահատուկ ուշադրություն դրանց անհրաժեշտության, համաչափության և ընտրական գործընթացի վրա հնարավոր ազդեցության նկատմամբ։ Դրանց ժամկետները, ծավալն ու հանրությանը ներկայացնելու ձևը կարող են ազդել նաև ընտրությունների նկատմամբ հանրային ընկալումների վրա։

Այս համատեքստում կարևոր է, որ հանրությանը հասանելի լինեն բավարար տեղեկություններ իրականացվող գործողությունների բնույթի և իրավական հիմքերի վերաբերյալ։ Տեղեկատվության սահմանափակությունը, հատկապես քվեարկության նախաշեմին, կարող է նպաստել իրարամերժ մեկնաբանությունների, քաղաքական շահարկումների և ընտրական գործընթացի նկատմամբ անվստահությանը։

Առաքելությունը գիտակցում է, որ որոշ տեղեկությունների հրապարակումը կարող է վնասել ընթացող քրեական վարույթների քննությանը։ Այդուհանդերձ, նախաքննության գաղտնիության պահպանումը չի բացառում օրենքով թույլատրելի սահմաններում հանրային իրազեկման և հաշվետվողականության ապահովումը։ Կարևոր է գտնել անհրաժեշտ հավասարակշռություն քննության շահերի պաշտպանության և հանրության տեղեկացված լինելու միջև։

Ընտրական հանցագործությունների դեմ արդյունավետ պայքարը և ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության պահպանումը փոխլրացնող, այլ ոչ թե միմյանց հակադրվող պարտականություններ են։
Այս համատեքստում «Ականատես» դիտորդական առաքելությունը կոչ է անում ՀՀ գլխավոր դատախազությանը, Հակակոռուպցիոն կոմիտեին և իրավապահ այլ մարմիններին՝

— ապահովել ընտրական գործընթացին առնչվող քրեական վարույթների արդյունավետ, անկողմնակալ և օրենքին համապատասխան քննությունը՝ անկախ դրանցում ներգրավված անձանց քաղաքական պատկանելությունից,

— ապահովել իրականացվող գործողությունների անհրաժեշտությունն ու համաչափությունը՝ հաշվի առնելով նաև ընտրական իրավունքների իրացման վրա դրանց հնարավոր ազդեցությունը,

— իրենց իրավասության և օրենքով թույլատրելի սահմաններում հանրությանը տրամադրել ժամանակին ու բավարար տեղեկություններ իրականացվող գործողությունների ընդհանուր բնույթի, իրավական հիմքերի և ընթացքի վերաբերյալ՝ պահպանելով նախաքննության շահերը։

Քվեարկության նախաշեմին հատկապես կարևոր է, որ իրավապահ մարմինների գործողությունները լինեն ոչ միայն օրինական և հիմնավորված, այլև հնարավորինս թափանցիկ ու հաշվետու՝ նպաստելով ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության պահպանմանը։

«Ականատես» դիտորդական առաքելությունը շարունակելու է հետևել իրավիճակի զարգացմանը և ընտրական գործընթացի վրա դրա հնարավոր ազդեցությանը»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

TikTok-ում տարօրինակ թրենդ է տարածվում

TikTok-ում տարօրինակ թրենդ է տարածվում Mon, 16 Nov 2026 23:07:05 +0400 TikTok-ում մեծ թափ է…

22 րոպե ago

141 բախում մեկ օրում․ ինչ է հայտնում Կիևը ռազմաճակատից

141 բախում մեկ օրում․ ինչ է հայտնում Կիևը ռազմաճակատից Mon, 16 Nov 2026 23:00:16 +0400…

29 րոպե ago

Երևանի խցանումները և մեքենաների քանակի սահմանափակում, ծեծկռտուք Հ1-ի եթերում․ Օրվա թոփ լուրերը

Երևանի խցանումները և մեքենաների քանակի սահմանափակում, ծեծկռտուք Հ1-ի եթերում․ Օրվա թոփ լուրերը Mon, 16 Nov…

31 րոպե ago

Դատավորների 90- 95% -ը կատարում են օրվա իշխանության կամքը, ի՞նչ դատական ռեֆորմի մասին է խոսքը․ Վարդազարյան

Դատավորների 90- 95% -ը կատարում են օրվա իշխանության կամքը, ի՞նչ դատական ռեֆորմի մասին է խոսքը․…

44 րոպե ago

Ես ներողություն եմ հայցում ողջ եզդի ժողովրդից՝ իմ որոշ ազգակիցների ստոր ու աններելի պահվածքի համար

Ես ներողություն եմ հայցում ողջ եզդի ժողովրդից՝ իմ որոշ ազգակիցների ստոր ու աններելի պահվածքի համար…

49 րոպե ago

Լիտվան քննարկում է Ռուսաստանի հետ սահմանը փակելու հարցը

Լիտվան քննարկում է Ռուսաստանի հետ սահմանը փակելու հարցը Mon, 16 Nov 2026 22:37:33 +0400 Լիտվայի…

52 րոպե ago