Շարունակելու ենք պայքարել․ Աբովյան

Շարունակելու ենք պայքարել․ Աբովյան

Sun, 25 Oct 2026 18:15:43 +0400


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արման Աբովյանը գրել է․

«Ցանկացած համակարգի հիմքում ընկած է ամենակարևոր սկզբունքը՝ մարդիկ։ Առանց որևէ չափազանցության կարող եմ ասել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար նույնպես ամենակարևորը մարդիկ են՝ մեր կուսակիցները , մեր տարածքային կազմակերպությունները, որոնք գործում են մեր երկրի բոլոր մարզերում, քաղաքներում և բազմաթիվ գյուղերում։

Անկասկած, մեր կուսակցությունը միավորող ուժը կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բացառիկ տաղանդն է, որի շնորհիվ նա համախմբում է իր շուրջ մարդկանց ամբողջ երկրում՝ մարդկանց, որոնք ցանկանում են ապրել արժանապատիվ, բարեկեցիկ, անվտանգ և բարգավաճ երկրում, որտեղ օրենքի գերակայությունն ու արդարությունը համաքայլ են ազգային արժանապատվության և մեր Հավատքի հետ։

Մեր կուսակիցները, մեր տարածքային կազմակերպությունները, մեր երիտասարդները՝ բոլորս միասին շարունակելու ենք պայքարել հանուն արդարության, հանուն այն բանի, որ դադարեցվեն մեր առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և մյուս բոլոր քաղաքական բանտարկյալների նկատմամբ քաղաքական հետապնդումները, և մենք վերջապես կերտենք իսկապես ազատ ու բարգավաճ Հայաստան»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Լարված խոսակցություն Անդրանիկ Գևորգյանի և Ռուբինյանի միջև

Լարված խոսակցություն Անդրանիկ Գևորգյանի և Ռուբինյանի միջև Tue, 27 Oct 2026 17:41:02 +0400 Latest news…

5 րոպե ago

Վեհափառ Հայրապետը պատգամել է հայորդիներին ամուր պահել կապը Մայր Եկեղեցու հետ

Վեհափառ Հայրապետը պատգամել է հայորդիներին ամուր պահել կապը Մայր Եկեղեցու հետ Tue, 27 Oct 2026…

10 րոպե ago

Ինչի՞ եք ոգևորվել, Ստեփանավանում 35% չե՞ք հավաքել, որտեղ մենք կանք, ձեր ռեյտինգը քիչ-քիչ ընկնելու է

Ինչի՞ եք ոգևորվել, Ստեփանավանում 35% չե՞ք հավաքել, որտեղ մենք կանք, ձեր ռեյտինգը քիչ-քիչ ընկնելու է…

13 րոպե ago

Նախկին «Միսս Շվեյցարիա»-ն Դոնալդ Թրամփին մեղադրել է բռնաբարության մեջ

Նախկին «Միսս Շվեյցարիա»-ն Դոնալդ Թրամփին մեղադրել է բռնաբարության մեջ Tue, 27 Oct 2026 17:30:29 +0400…

16 րոպե ago

Բա եթե TRIPP-ում ՀՀ-ի օրենքն է լինելու, ի՞նչ կապ ունի մասնավոր օպերատորը մաքսային գործառույթների հետ

Բա եթե TRIPP-ում ՀՀ-ի օրենքն է լինելու, ի՞նչ կապ ունի մասնավոր օպերատորը մաքսային գործառույթների հետ…

22 րոպե ago

ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է

ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է Tue, 27 Oct 2026 17:15:19 +0400 Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը…

31 րոպե ago