Ավելի քան 300 հակակառավարական ցույցի մասնակից են ձերբակալել
Sun, 25 Oct 2026 18:00:57 +0400
Իտալիայում իրավապահները 371 ցուցարար են ձերբակալել։ Նրանք մասնակցել են իտալական կառավարության վարած քաղաքականության դեմ կազմակերպված բողոքի ցույցերին։ Ցույցերն անցկացվել են Իտալիայի մի քանի խոշոր քաղաքներում։ Այս մասին հայտնում է ANSA լրատվական գործակալությունը։ Ոստիկանությունը ստուգել է 4,2 հազար անձի փաստաթղթեր։ Ձերբակալվածներից 110-ը եղել են անչափահասներ, 69-ը՝ օտարերկրացիներ։ Իտալիայում ուսանողական ցույցերը սկսվել էին Ֆրանսիայում ծավալված համանման ցույցերի ֆոնին եւ կրում են հակառավարական բնույթ։ Ֆրանսիայում դրանք շարունակվում են արդեն մեկ ամիս։