Բնապահպանական արդի մարտահրավերների հաղթահարմանն ուղղված ջանքերը պետք է ուղեկցվեն հոգևոր և բարոյական արժեքների ամրապնդմամբ․ Գարեգին Բ

Բնապահպանական արդի մարտահրավերների հաղթահարմանն ուղղված ջանքերը պետք է ուղեկցվեն հոգևոր և բարոյական արժեքների ամրապնդմամբ․ Գարեգին Բ

Sun, 25 Oct 2026 17:48:57 +0400


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց
COP17 համաժողովի ԵՀԽ էկումենիկ պատվիրակությանը
—————
Հոկտեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Երևանում անցկացվող Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) մասնակից Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) էկումենիկ պատվիրակությանը։
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց քրիստոնեական Եկեղեցիների համատեղ հանձնառությունը՝ պահպանելու արարչագործության ներդաշնակությունն ու աստվածապարգև բազմազանությունը։
Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ մարդուն Աստծուց վերապահված է արարչաստեղծ բնության նկատմամաբ պատասխանատվություն, որը պետք է արտահայտվի մշտական խնամքով ու հոգածությամբ։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը շեշտեց, որ բնապահպանական արդի մարտահրավերների հաղթահարմանն ուղղված ջանքերը պետք է ուղեկցվեն հոգևոր և բարոյական արժեքների ամրապնդմամբ, որպեսզի մարդկային գիտելիքներն ու ներուժը ծառայեն բնության խնամքին և պահպանությանը՝ ի բարօրություն ներկա և գալիք սերունդների։
Իր խոսքում Վեհափառ Հայրապետը նաև նշեց, որ նման միջազգային համաժողովները առիթ են ճանաչելու Հայոց Եկեղեցու պատմությունն ու առաքելությունը և քրիստոնեական հավատքով դարերի փորձությունները հաղթահարած մեր ժողովրդին։ Անդրադառնալով միջեկեղեցական հարաբերություններին՝ Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց Եկեղեցիների համաշխարհային խորհրդին և քույր Եկեղեցիներին՝ հայ ժողովրդին ու Հայոց Եկեղեցուն ցուցաբերվող զորակցության համար։
Վերջում հյուրերը շնորհակալություն հայտնեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին ջերմ ընդունելության համար՝ ներկայացնելով պատվիրակության առաքելությունը։ Վերջիններս խոսեցին կլիմայական փոփոխությունների, կենսաբազմազանության կորստի և շրջակա միջավայրի աղտոտման հիմնախնդիրների մասին՝ ընդգծելով, որ բնապահպանական ճգնաժամն ունի նաև հոգևոր ու բարոյական արմատներ, ինչը հրամայական է դարձնում Եկեղեցիների ջանքերի մեկտեղումը՝ ի պահպանություն արարչաստեղծ աշխարհի։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մերձավոր Արեւելք հավելյալ ռազմական ուժեր է ուղարկում

Մերձավոր Արեւելք հավելյալ ռազմական ուժեր է ուղարկում Mon, 16 Nov 2026 18:30:12 +0400 Ամերիկյան Ռազմա-Ծովային…

7 րոպե ago

Reuters. ՄԱԿ-ը հոգնել է ուկրաինական օրակարգից

Reuters. ՄԱԿ-ը հոգնել է ուկրաինական օրակարգից Mon, 16 Nov 2026 18:28:30 +0400 ՄԱԿ-ի համակարգը հոգնել…

9 րոպե ago

«Պատրաստվեք հաղթանակի»․ Կրեմլի ուղերձը պատգամավորներին՝ ըստ Վեդոմոստիի

«Պատրաստվեք հաղթանակի»․ Կրեմլի ուղերձը պատգամավորներին՝ ըստ Վեդոմոստիի Mon, 16 Nov 2026 18:19:05 +0400 Ռուսաստանի նախագահի…

19 րոպե ago

Հանրային առողջապահական խնդիրները շղարշվել են փիառի վարագույրով․ Ծաղիկ Վարդանյան

Հանրային առողջապահական խնդիրները շղարշվել են փիառի վարագույրով․ Ծաղիկ Վարդանյան Mon, 16 Nov 2026 18:15:45 +0400…

22 րոպե ago

Փաշինյանը կալանավորումը դարձրել է պատժիչ գործիք՝ իր քաղաքական ընդդիմախոսներին կոտրելու նպատակով

Փաշինյանը կալանավորումը դարձրել է պատժիչ գործիք՝ իր քաղաքական ընդդիմախոսներին կոտրելու նպատակով Mon, 16 Nov 2026…

32 րոպե ago

Ադրբեջանում ձերբակալել են Դավիթ Իշխանյանի փաստաբան Էլչին Ամիրովին

Ադրբեջանում ձերբակալել են Դավիթ Իշխանյանի փաստաբան Էլչին Ամիրովին Mon, 16 Nov 2026 18:02:50 +0400 Բաքվում…

35 րոպե ago