Սա ստորությnւն է, ես տղամարդ եմ. Նեյմարը հեռացվել է խաղադաշտից

Սա ստորությnւն է, ես տղամարդ եմ. Նեյմարը հեռացվել է խաղադաշտից

Sun, 25 Oct 2026 17:45:23 +0400


Բրազիլական Սերիա Ա-ի 32-րդ տուրի՝ «Սանթոս» – «Բաիա» հանդիպումը (1:1) նշանավորվել է արտասովոր և սկանդալային միջադեպով. տանտերերի աստղային հարձակվող Նեյմարը հեռացվել է խաղադաշտից՝ ձեռքի ափով բերանը փակած մրցակցի հետ խոսելու համար։

«Վիլա Բելմիրո» մարզադաշտում կայացած խաղի 46-րդ րոպեին Նեյմարը վիճաբանել է «Բաիայի» կիսապաշտպան Ռոդրիգո Նեստորի հետ՝ խոսելու պահին ձեռքով փակելով բերանը։ Նեստորն անմիջապես բողոքել է մրցավարին, ինչից հետո «Սանթոսի» 10 համարը կարմիր քարտ է ստացել։ Բանն այն է, որ ռասիզմի դեմ պայքարի շրջանակում ընդունված նոր կանոնակարգով ֆուտբոլիստներին խստիվ արգելվում է խաղադաշտում շփվելիս փակել բերանը։

Խաղից հետո Նեյմարը սոցիալական ցանցերում կոշտ հայտարարությամբ է հանդես եկել՝ մեղադրելով Նեստորին հակառասիստական օրենքը շահարկելու և ստորության դիմելու մեջ, քանի որ դրվագում ռասայական բնույթի որևէ վիրավորանք չի եղել։

«Այն, ինչ այսօր իմ հանդեպ արեց Նեստորը, ես շատ լուրջ երևույթ եմ համարում։ Ինչո՞ւ. որովհետև սա ռասիզմի դեմ պայքարի համար ստեղծված օրենք է, իսկ նա որոշեց խաղային օգուտ քաղել այն բանից, որ ես պարզապես ձեռքով փակեցի բերանս և նույնիսկ չհասցրի նրան որևէ բան ասել։ Ակնհայտ է, որ մենք վիրավորում էինք միմյանց, սուր խոսքեր փոխանակում, բայց դա նորմալ է, դա ֆուտբոլի մի մասն է։ Սակայն եթե սա ռասիզմի դեմ ուղղված օրենք է, ինչպե՞ս նա կարող էր նման բան անել։ Սա անհավատալի է, ինձ շատ տխրեցրեց տեղի ունեցածը, քանի որ դա չափազանց ստոր քայլ էր», — նշել է բրազիլացին։

Նեյմարն անդրադարձել է նաև ընդմիջմանը մրցակցի տված հարցազրույցին՝ նրան մեղադրելով սիմուլյացիայի և կեղծավորության մեջ.

«Տեսա նրա հարցազրույցը, որտեղ ասում էր, թե ես հայհոյել եմ, և ինքը չի կարող կրկնել այդ խոսքերը, քանի որ երեխաներ են դիտում… Եղբա՛յր, նա սիմուլյացիայի դիմեց։ Ես գնդակով հարվածեցի նրա գոտկատեղին, իսկ նա ձեռքերով բռնեց դեմքը։ Եվ նա դեռ ուզում է օրինա՞կ ծառայել, խոսում է դաստիարակության մասի՞ն… Եղբա՛յր, ես նույնպես դաստիարակություն ունեմ։ Եվ ևս մեկ բան. ես տղամարդ եմ։ Այն, ինչ դու արեցիր, չի կարելի անել ոչ ոքի հանդեպ»։

Եզրափակելով իր խոսքը՝ «Սանթոսի» հարձակվողը զգուշացում է հղել օրենքի հեղինակներին.

«Իսկ նրանք, ովքեր ստեղծել են այս օրենքը, թող զգույշ լինեն։ Զգուշացե՛ք, որովհետև կարող է նման ստորություն տեղի ունենալ և կրկնվել այն, ինչ պատահեց ինձ հետ։ Հիմա գնում եմ տուն՝ մաքուր խղճով և հանգիստ գլխով», — Նեյմարի խոսքերն է մեջբերում UOL պարբերականը։ Հայտնում է ArmSport.am-ը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Արտակարգ իրավիճակ՝ «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին

Արտակարգ իրավիճակ՝ «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին Sun, 25 Oct 2026 23:45:21 +0400 Հոկտեմբերի 25-ին՝ ժամը…

7 ժամ ago

Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է միասնական ընդդիմությանը

Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է միասնական ընդդիմությանը Sun, 25 Oct 2026 23:38:44 +0400 Վայոց…

7 ժամ ago

Վարդենիսի նախնական արդյունքները հայտնի են

Վարդենիսի նախնական արդյունքները հայտնի են Sun, 25 Oct 2026 23:35:06 +0400 Ինչպես հայտնի է, այսօր…

7 ժամ ago

Ամուսինը գլխատել է կնոջը՝ օժիտի շուրջ ունեցած վեճի պատճառով

Ամուսինը գլխատել է կնոջը՝ օժիտի շուրջ ունեցած վեճի պատճառով Sun, 25 Oct 2026 23:30:13 +0400…

7 ժամ ago

Լարված իրավիճակ` 25/24 ընտրատեղամասում. Հանձնաժողովի նախագահը համայնքապետին դուրս է հրավիրել. «Ազատ քվե»

Լարված իրավիճակ` 25/24 ընտրատեղամասում. Հանձնաժողովի նախագահը համայնքապետին դուրս է հրավիրել. «Ազատ քվե» Sun, 25 Oct…

7 ժամ ago

Ստեփանավանում մասնակցությունն աննախադեպ է․ Գևորգյան

Ստեփանավանում մասնակցությունն աննախադեպ է․ Գևորգյան Sun, 25 Oct 2026 23:20:20 +0400 Latest news from Հրապարակ…

7 ժամ ago