«Ականատես»-ը արձանագրել է քվեարկության գաղտնիության ապահովման հետ կապված խնդիրներ

«Ականատես»-ը արձանագրել է քվեարկության գաղտնիության ապահովման հետ կապված խնդիրներ

Sun, 25 Oct 2026 18:48:08 +0400


Հոկտեմբերի 25-ին անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում «Ականատես» դիտորդական առաքելությունը մի շարք ընտրատեղամասերում արձանագրել է քվեարկության գաղտնիության ապահովման, ընտրողների իրավունքների իրացման, ընտրողների ազատ կամարտահայտման և տեղամասային ընտրական հանձնաժողովների աշխատանքի հետ կապված խնդիրներ։

Կոտայքի մարզ, Հրազդան, 26/31 ընտրատեղամաս։ Ժամը 16։20-ի սահմաններում առաքելության դիտորդն արձանագրել է, որ քվեախցիկի անմիջապես հետևում առկա է դուռ, որը, թեև կողպված է եղել բանալիով, ժապավենով փակված չի եղել։ Քվեախցիկի կողային հատվածում գտնվել է նաև մեծ լուսամուտ, որից հնարավոր է տեսանելի լինի քվեախցիկի ներսը։ Դիտորդի հարցին ի պատասխան հանձնաժողովի նախագահը հայտնել է, որ դուռը կողպված է, իսկ լուսամուտից քվեախցիկը հնարավոր չէ դիտարկել, քանի որ հարակից բակը փակ է, և կողմնակի անձինք այնտեղ մուտք գործել չեն կարող։ Դիտորդն առաջարկել է դուռը լրացուցիչ փակել ժապավենով, իսկ լուսամուտը ծածկել անթափանց թղթերով՝ քվեարկության գաղտնիությունն ապահովելու նպատակով։ Հանձնաժողովի նախագահը մերժել է առաջարկը։ Դիտորդի գնահատականը գրանցվել է հանձնաժողովի գրանցամատյանում։

Արմավիրի մարզ, Արմավիր, 16/6 ընտրատեղամաս։ Ժամը 08։20-ի սահմաններում առաքելության դիտորդն արձանագրել է, որ երկու քվեախցիկների անմիջապես հետևում գտնվել է դուռ, որը որևէ կերպ կնքված չի եղել։ Դռան վրա առկա է եղել բանալի, սակայն հնարավոր չի եղել պարզել՝ դուռը կողպված է, թե ոչ։ Քվեախցիկների նման դասավորությունը մտահոգություններ է առաջացնում քվեարկության գաղտնիության պատշաճ ապահովման տեսանկյունից։

Կոտայքի մարզ, Հրազդան, 26/27 ընտրատեղամաս։ Ժամը 11։45-ի սահմաններում ընտրողը, հանձնաժողովի համապատասխան անդամից քվեաթերթիկներն ու քվեարկության ծրարը ստանալուց հետո, նախքան քվեախցիկ մտնելը, բոլորի համար տեսանելի կերպով իր նախընտրած քվեաթերթիկը տեղադրել է ծրարի մեջ։ Հանձնաժողովի նախագահի դիտարկմանն ի պատասխան ընտրողը հայտարարել է. «Ես թաքցնելու բան չունեմ»։ Դեպքի վերաբերյալ դիտորդի գնահատականը գրանցվել է հանձնաժողովի գրանցամատյանում։

Լոռու մարզ, Ստեփանավան, 25/4 ընտրատեղամաս։ Ժամը 12։42-ի սահմաններում ընտրողը թոռան ուղեկցությամբ ներկայացել է քվեարկության սենյակ և հանձնաժողովին խնդրել թույլատրել վերջինիս օգնել իրեն քվեարկել։ Հանձնաժողովի նախագահը բավարարել է խնդրանքը։ Սակայն քվեախցիկում գտնվելու ընթացքում ընտրողին օգնող անձը բարձրաձայն ուղղորդել է նրան՝ ասելով. «Կընտրես 17 համարին»։ Դա լսելով՝ ինքնասոսնձվող դրոշմանիշ փակցնելու համար պատասխանատու հանձնաժողովի անդամը հրավիրել է հանձնաժողովի նախագահին։ Վերջինս առաջարկել է սպասել՝ հետագա գործողությունները ճշտելու համար։ Այդ ընթացքում ընտրողն ու նրան ուղեկցող անձը, դժգոհելով և վիճաբանելով, լքել են քվեարկության սենյակը՝ իրենց հետ տանելով քվեարկության կտրոնը։ Հետագայում կտրոնը վերադարձվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վստահված անձի կողմից։ Դեպքն արձանագրվել է հանձնաժողովի գրանցամատյանում։ Տեղամաս ժամանած թիվ 25 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի այցի պահին ընտրողն արդեն հեռացած է եղել, իսկ նրա քվեածրարը մարվել է։ Արդյունքում ընտրողը չի ավարտել քվեարկությունը։

Կոտայքի մարզ, Գառնի, 29/3 ընտրատեղամաս։ Ժամը 11։50-ի սահմաններում ընտրողների ցուցակում ընդգրկված քաղաքացին չի կարողացել իրականացնել իր ընտրական իրավունքը, քանի որ ընտրողների գրանցման տեխնիկական սարքավորումը չի տրամադրել քվեարկության կտրոն՝ անձնագրի վավերականության ժամկետը լրացած լինելու պատճառաբանությամբ։ Սարքավորումը ճանաչել է ընտրողի անձնագիրը և ցուցադրել նրա լուսանկարը, սակայն էկրանին հայտնվել է «անվավեր անձնագիր» գրությունը։ Սարքավորումը սպասարկող մասնագետը փորձել է նաև ձեռքով մուտքագրել անձնագրային տվյալները, սակայն կտրոն կրկին չի տպվել։

Հանձնաժողովի նախագահը դեպքի մասին տեղեկացրել է թիվ 29 տարածքային ընտրական հանձնաժողովին։ Վերջինիս նախագահի փոխանցմամբ՝ ընտրողի անձնագրի վավերականության ժամկետը լրացել էր ավելի քան վեց ամիս առաջ, և ենթադրվել է, որ քաղաքացին սխալմամբ է ընդգրկվել ընտրողների ցուցակում։ Տեղամասային հանձնաժողովի նախագահը քաղաքացուն ուղղորդել է համապատասխան տեղեկանք ստանալու՝ լրացուցիչ ցուցակով քվեարկելու նպատակով։ Սակայն, ըստ դիտորդի հաղորդման, բնակավայրի անձնագրային բաժինը մերժել է տեղեկանքի տրամադրումը՝ պատճառաբանելով, որ դրա անհրաժեշտությունը չկա։ Ընտրողը վերադարձել է տեղամաս, որտեղ կրկին փորձ է արվել նրան գրանցել տեխնիկական սարքավորման միջոցով, սակայն ապարդյուն։ Արդյունքում ընտրողների ցուցակում ընդգրկված քաղաքացին չի կարողացել քվեարկել։ Դեպքի վերաբերյալ դիտորդի գնահատականը գրանցվել է հանձնաժողովի գրանցամատյանում։

Շիրակի մարզ, Բենիամին, 32/18 ընտրատեղամաս։ Ժամը 15։10–15։15-ի սահմաններում քվեատուփի և ինքնասոսնձվող դրոշմանիշների տրամադրման համար պատասխանատու հանձնաժողովի անդամին, վերջինիս բացակայելու անհրաժեշտությամբ պայմանավորված, փոխարինել է հանձնաժողովի մեկ այլ անդամ։ Սակայն գործառույթի փոխանցումը չի արձանագրվել հանձնաժողովի գրանցամատյանում։ Չի իրականացվել նաև ընտրողներից ստացված քվեարկության կտրոնների և ինքնասոսնձվող դրոշմանիշների հանձնում-ընդունում։ Ավելին, նշված փոփոխության ընթացքում հանձնաժողովի նախագահն ու քարտուղարը բացակայել են ընտրատեղամասից։ Դիտորդի գնահատականը հետագայում գրանցվել է հանձնաժողովի գրանցամատյանում։

Առաքելությունը շարունակում է միջադեպերի փաստագրումը, դրանց հանգամանքների ուսումնասիրությունը և անհրաժեշտության դեպքում իրավական արձագանքման միջոցների ձեռնարկումը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գյումրիում «Տիկնիկը» ծեծել է զբոսաշրջիկին․ ավագանու նիստին հիշեցին զավեշտալի միջադեպը

Գյումրիում «Տիկնիկը» ծեծել է զբոսաշրջիկին․ ավագանու նիստին հիշեցին զավեշտալի միջադեպը Tue, 17 Nov 2026 20:22:02…

9 րոպե ago

Այս իշխանությունը մահվան մանգաղը ձեռքին հնձում է անմեղ մարդկանց ճակատագրերն ու կյանքերը

Այս իշխանությունը մահվան մանգաղը ձեռքին հնձում է անմեղ մարդկանց ճակատագրերն ու կյանքերը Tue, 17 Nov…

13 րոպե ago

ԵՄ որոշ երկրներ որոշել են, որ կարող են անկախանալ

ԵՄ որոշ երկրներ որոշել են, որ կարող են անկախանալ Tue, 17 Nov 2026 20:15:46 +0400…

16 րոպե ago

Ընդունել է մեղքը եւ ներողություն խնդրել սեքսուալ բռնության համար

Ընդունել է մեղքը եւ ներողություն խնդրել սեքսուալ բռնության համար Tue, 17 Nov 2026 20:00:29 +0400…

31 րոպե ago

Ադրբեջանի կողմից նոր նախապայմաններ չդնելու միակ երաշխավորությունը ՀՀ խաղաղությունն է

Ադրբեջանի կողմից նոր նախապայմաններ չդնելու միակ երաշխավորությունը ՀՀ խաղաղությունն է Tue, 17 Nov 2026 19:52:50…

39 րոպե ago

Փաշինյանի պահանջով արգելանք է դրվել թերթի դրամական հաշիվների վրա

Փաշինյանի պահանջով արգելանք է դրվել թերթի դրամական հաշիվների վրա Tue, 17 Nov 2026 19:45:15 +0400…

46 րոպե ago