Ռուսաստանում ուժգին երկրաշարժ է եղել
Sun, 25 Oct 2026 19:00:25 +0400
Ռուսաստանում՝ Կամչատկայի ափերի մոտ 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում են ռուս գիտնականները։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Պետրոպովլովսկ-Կանչատսկից 114 կմ հեռավորության վրա։ Օջախի խորությունը 17,7 կմ է։ Ցունամիի վտանգ չկա։ Ավերածությունների, մարդկային զոհերի կամ տուժածների մասին հաղորդումներ չեն ստացվել։