Հանրային առողջապահական խնդիրները շղարշվել են փիառի վարագույրով․ Ծաղիկ Վարդանյան
Mon, 16 Nov 2026 18:15:45 +0400
«Առողջություն և իրավունք» ՀԿ համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նմանատիպ բացասական տեղեկատվությունը առաջացնում է հարցեր, որոնց պատասխանները կարևոր են և՛ յուրաքանչյուր քաղաքացու համար, և՛ հանրային առողջապահության տեսանկյունից։
Հիշենք, որ.
– Աշխատանքի ընդունվելիս նախատեսված է պարտադիր նախնական և պարբերական բուժզննություն։
– Նախատեցված է վարորդական իրավունքի բժշկական հավատարմագրում:
Ներկայում D և D1 կարգերի վարորդների համար իրականացվում է ընդամենն առողջական վիճակի վերաբերյալ լրացված հայտարարագրի հիման վրա բուժզննություն։
Ամենակարևորը
Վարորդների նախաուղերթային բժշկական զննում: Իրականացվում է, թե՞ ոչ, սա է հարցերի հարցը։
Առաջարկում եմ այս ողբերգական դեպքի կապակցությամբ պարզել հետևյալը.
– Նոյեմբերի 13-ին թիվ 22 ավտոբուսի վարորդն անցե՞լ է նախաուղերթային բժշկական զննում։
– Ո՞ր բուժաշխատողն է իրականացրել զննումը և ի՞նչ ցուցանիշներ են գրանցվել։
– Արդյո՞ք վարորդն ունեցել է սրտանոթային կամ այլ քրոնիկ հիվանդություններ։
– Որքա՞ն հաճախ են «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդներն անցնում պարբերական խորացված բժշկական զննում։
– Ո՞վ է վերահսկում նախաուղերթային բուժզննության իրական իրականացումը, այլ ոչ միայն դրա փաստաթղթային ձևակերպումը։
Եվ այս խնդիրները վերաբերվում են նաև մարզային հանրային տրանսպորտին։
Հ.Գ. Հանրային առողջապահական խնդիրները շղարշվել են փիառի վարագույրով»։