Այսուհետ հարուստներն էլ պիտի տրանսպորտով երթևեկեն

Այսուհետ հարուստներն էլ պիտի տրանսպորտով երթևեկեն

Mon, 26 Oct 2026 13:41:49 +0400


Երևանում նախատեսվում է երկարացնել էլեկտրատրանսպորտի աշխատանքի ժամերը։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանն այս մասին հայտնել է գործակարգավարական խորհրդակցության ժամանակ՝ ընդգծելով, որ հանրային տրանսպորտի զարգացումը շարունակում է մնալ քաղաքային իշխանությունների առաջնահերթություններից մեկը։

Ներկայում էլեկտրատրանսպորտի աշխատանքն ավարտվում է ժամը 20:30-21:00-ի սահմաններում։ Նախատեսվող փոփոխությունների արդյունքում այն կգործի մինչև ժամը 23:00-ն կամ կեսգիշեր՝ հնարավորություն տալով քաղաքացիներին ավելի ուշ ժամերին ևս օգտվել հանրային փոխադրումներից։

Ավինյանի խոսքով՝ հանրային տրանսպորտի դերի բարձրացումն անհրաժեշտություն է, քանի որ քաղաքում մարդատար ավտոմեքենաների թվի աճը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծում երթևեկության համար։ Նրա գնահատմամբ՝ ճանապարհների ընդլայնումը չի կարող անվերջ լուծում լինել, քանի որ ճանապարհային ենթակառուցվածքների ավելացումը պարտադիր չէ, որ հանգեցնի մեքենաների թվի նվազմանը։

Քաղաքապետը կարևորել է այնպիսի համակարգի ձևավորումը, որի պայմաններում հանրային տրանսպորտը քաղաքացիների համար կլինի տեղաշարժվելու ամենահարմար և հուսալի տարբերակը՝ անկախ նրանց ֆինանսական հնարավորություններից։

Նրա համոզմամբ՝ քաղաքային տրանսպորտի զարգացման քաղաքականությունը պետք է միտված լինի նրան, որ նույնիսկ մի քանի ավտոմեքենա ձեռք բերելու հնարավորություն ունեցող քաղաքացիները նախընտրեն հանրային փոխադրամիջոցները։ Ավինյանը նշել է, որ այս մոտեցումը մնում է քաղաքային իշխանությունների ընդհանուր ռազմավարության հիմքում։

«Պետք է ունենանք մի իրավիճակ, երբ որ նույնիսկ մարդիկ, որոնք հարուստ են, համարում են, որ իրենց համար ամենահարմար փոխադրամիջոցը հանրային տրանսպորտն է»,- ասել է նա:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Նույն ԿԸՀ-ն, նույն համակարգը․ ընդդիմությունը չի վստահում Փաշինյանի առաջարկին

Նույն ԿԸՀ-ն, նույն համակարգը․ ընդդիմությունը չի վստահում Փաշինյանի առաջարկին Fri, 20 Nov 2026 16:15:35 +0400…

15 րոպե ago

Ադրբեջանը թույլ չի տալիս, որ Հայաստանը միանա անհետ կորածների հարցերով միջազգային նախաձեռնությանը

Ադրբեջանը թույլ չի տալիս, որ Հայաստանը միանա անհետ կորածների հարցերով միջազգային նախաձեռնությանը Fri, 20 Nov…

19 րոպե ago

Պահանջել են իրականացնել հանրաքվե, որի արդյունքներով պիտի լուծարվի ՀՀ-ն

Պահանջել են իրականացնել հանրաքվե, որի արդյունքներով պիտի լուծարվի ՀՀ-ն Fri, 20 Nov 2026 16:06:27 +0400…

24 րոպե ago

Ռուսները հիմա էլ Լեհաստանի վրա՞ են հարձակվել

Ռուսները հիմա էլ Լեհաստանի վրա՞ են հարձակվել Fri, 20 Nov 2026 16:00:25 +0400 Լեհաստանի պաշտպանության…

30 րոպե ago

Անգամ շքամուտքի ոտնաձայները նմանեցնում ենք մեր որդիների ոտնաձայներին. Անհայտ կորածի մայր

Անգամ շքամուտքի ոտնաձայները նմանեցնում ենք մեր որդիների ոտնաձայներին. Անհայտ կորածի մայր Fri, 20 Nov 2026…

33 րոպե ago

Սիրուշոն ազդարարել է «Պրեգոմեշ մթերք 2» հավաքածուի թողարկման մասին

Սիրուշոն ազդարարել է «Պրեգոմեշ մթերք 2» հավաքածուի թողարկման մասին Fri, 20 Nov 2026 15:45:23 +0400…

45 րոպե ago