Մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ

Մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ

Mon, 26 Oct 2026 14:32:36 +0400


Հոկտեմբերի 25-ին տեղի ունեցած համայնքային ընտրությունները վերահաստատեցին, որ գործող իշխանությունները, չնայած դեպի անկում ապրող Եվրոպա Հայաստանը տանելու մասին իրենց դատարկ հայտարարություններին, արել են ամեն ինչ, որպեսզի դա երբեք տեղի չունենա։

Երեկվա ընտրությունների մեջ քաղաքական բաղադրիչը չնչին էր։ Արժեքի, համոզմունքի փոխարեն շատ մեծացել է վախի ու անձնական շահի, կոմֆորտի բաղադրիչը։ Հատկապես վախը այսօր մեծ ազդեցություն ունի ընտրական արդյունքի վրա։ Խոսքն ամենևին այն մասին չէ, որ գիտակից քաղաքացին վախենում է քվեախցիկում ազատ քվեարկելուց։ Խոսքը նրա մասին է, որ վախի պատճառով համայնքային մակարդակում ընդդիմադիր առաջարկը ծանրակշիռ չի դառնում, այլ կերպ ասած՝ նշանակալի ռեսուրս ունեցող մարդիկ, ովքեր թեև բառի բուն իմաստով նողկում են այս իշխանությունից, վախենում են կա՛մ իրենց դեմքով հանդես գալուց, կա՛մ իրական ընդդիմադիր ուժերին աջակցելուց։

Վախի մթնոլորտն ակնհայտ թանձրացել է։ Իսկ դա ուղիղ նշանակում է, որ մեր հասարակությունը ոչ միայն առաջ չի գնում դեպի «Արևմուտք», այլ արևելքում ժամանակով հետ է գնում, դեպի հին արևելք։

Երեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ։ Գավառ և Գորիս համայնքների ավագանիների կազմում մենք կունենանք մեր արդար քրտինքով վաստակած մանդատները։ Այդ ջանքի համար շատ մարդկանց շնորհակալություն հայտնելու կարիք կա, բայց այստեղ նշեմ միայն Հրայր Իսրայելյանին և Լևոն Արշակյանին, ինչպես նաև Գավառ և Գորիս համայնքների բնակիչ այն քաղաքացիներին, ովքեր իրենց վստահության քվեն տվեցին Գավառում «Հայկական քվե» կուսակցությանը, Գորիսում՝ «Ապրելու քվե» դաշինքին։

Մենուա Սողոմոնյան

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Խորհրդարանական ընտրություններ՝ Իսրայելում․ Նեթանյահուն պարտվու՞մ է

Խորհրդարանական ընտրություններ՝ Իսրայելում․ Նեթանյահուն պարտվու՞մ է Wed, 28 Oct 2026 13:00:51 +0400 Իսրայելում հաշվարկվել է…

21 րոպե ago

Սերբիայի կայծակնային հրաշքը կարող է կրկնվել նաեւ Հայաստանում

Սերբիայի կայծակնային հրաշքը կարող է կրկնվել նաեւ Հայաստանում Wed, 28 Oct 2026 12:45:09 +0400 Սերբիայի…

36 րոպե ago

Ալիևի երևակայած հարուստ Ադրբեջանը միլիարդավոր դոլարների պետպարտք ունի

Ալիևի երևակայած հարուստ Ադրբեջանը միլիարդավոր դոլարների պետպարտք ունի Wed, 28 Oct 2026 12:38:32 +0400 Ադրբեջանի…

43 րոպե ago

Չենք պատրաստվում ձևականորեն հանդես գալ որպես երկու տարբեր խմբակցություն

Չենք պատրաստվում ձևականորեն հանդես գալ որպես երկու տարբեր խմբակցություն Wed, 28 Oct 2026 12:31:32 +0400…

50 րոպե ago

Թուրքիան չի գնա զիջումների․ հայտարարություն

Թուրքիան չի գնա զիջումների․ հայտարարություն Wed, 28 Oct 2026 12:30:40 +0400 Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը…

51 րոպե ago

«Հրապարակ». Ռուբեն Վարդանյանի հետ կապակցված ընկերությունից Դիլիջանի զբոսայգին խլում են

«Հրապարակ». Ռուբեն Վարդանյանի հետ կապակցված ընկերությունից Դիլիջանի զբոսայգին խլում են Wed, 28 Oct 2026 12:15:16…

1 ժամ ago