Որտե՞ղ է գտնվում Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկը

Որտե՞ղ է գտնվում Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկը

Mon, 26 Oct 2026 18:45:22 +0400


Հալաբյան փողոցում թիթեղների տակ հայտնաբերված նորածինը դեռ չի որդեգրվել։ Նա գտնվում է խնամքի կենտրոններից մեկում։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունից։

«Երեխան մեր խնամքի կենտրոններից մեկում է, գտնվում է մեր խնամքի ներքո»,- նշել են նախարարությունից։

Ինչ վերաբերում է երեխայի հարազատներին ու ծնողներին, ապա նրանց ինքնությունը ևս չի պարզվել։ Ներքին գործերի նախարարությունից փոխանցում են, որ այդ ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։

Հիշեցնենք՝ օգոստոսի 10-ին ՆԳՆ-ն ահազանգ էր ստացել, որ Հալաբյան փողոցում՝ թիթեղների տակ, նորածին երեխա կա։ Երեխան վաղաժամ էր ծնվել՝ ոչ հիվանդանոցային պայմաններում, և ուներ շնչառական խնդիրներ։

Ավելի ուշ նրան տրվել էր Սոսե անունը՝ ի պատիվ Սոսե Մայրիկի։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Աստված թող իրենց երկար կյանք տա, բայց ռադ լինեն` գնան

Աստված թող իրենց երկար կյանք տա, բայց ռադ լինեն` գնան Tue, 17 Nov 2026 22:15:00…

11 րոպե ago

Ռոբերտ Փաթինսոնը կմարմնավորի նոր Ջեյմս Բոնդին

Ռոբերտ Փաթինսոնը կմարմնավորի նոր Ջեյմս Բոնդին Tue, 17 Nov 2026 22:07:36 +0400 Ռոբերտ Փաթինսոնը կխաղա…

18 րոպե ago

Հստակեցրել են հարվածի ենթակա թիրախները

Հստակեցրել են հարվածի ենթակա թիրախները Tue, 17 Nov 2026 22:00:09 +0400 Իրանը դիտարկելու է ցանկացած…

26 րոպե ago

400 միլիոն դոլարն ի՞նչ է, որ չճարվի

400 միլիոն դոլարն ի՞նչ է, որ չճարվի Tue, 17 Nov 2026 21:45:44 +0400 ԱԺ նախագահի…

40 րոպե ago

«44-օրյա պատերազմը ոչ միայն տարօրինակ էր, այլև բերովի և սարքովի»․ Աշոտյան

«44-օրյա պատերազմը ոչ միայն տարօրինակ էր, այլև բերովի և սարքովի»․ Աշոտյան Tue, 17 Nov 2026…

45 րոպե ago

Պատրաստվում են 24-ժամյա գործադուլի

Պատրաստվում են 24-ժամյա գործադուլի Tue, 17 Nov 2026 21:30:08 +0400 Իտալիայում աշխատավորները նոյեմբերի 20-ին կանցկացնեն…

56 րոպե ago