Թուրքիայում նոր սկանդալ է ծագել
Mon, 26 Oct 2026 20:00:10 +0400
Թուրքիայում ներդրումային ֆոնդերի հետ կապված իրականացված մախինացիաների գործի քննության շրջանակում կալանք է դրվել երկրում հայտնի երգիչ Մուսթաֆա Սանդալի կնոջ եւ աներոջ ունեցվածքի վրա։ Համաձայն իրավապահների, երգչի կինն ու աները անօրինական եկամուտ են ստացել TERA ներդրումային ֆոնդի իրականացրած գործառնությունների արդյունքում։ Եկամտի չափը նշվում է մոտ 70 միլիոն դոլար։ Համաձայն հաղորդման, ընթացիկ տարում երգչի կինը՝ Մելիսա Սանդալը այդ ֆոնդում ներդրել է մոտ 320 միլիոն դոլար եւ ստացել եկամուտ՝ 55 միլիոն դոլարի չափով։ Հայրը՝Ջիհան Սյություրշուփը, ներդրել է 87 միլիոն դոլար եւ ստացել է եկամուտ մոտ 15 միլիոն դոլար։ Երկուսի դեպքում էլ կալանքի որոշում է կայացվել։ Երկուսն էլ ի դեպ՝ ներկայումս գտնվում են արտասահմանում։
Փաստաբանները դիմել են դատախազություն՝ կալանքի տակ հայտնված եկամուտները վերադարձնելու հայցով։ Հետագա քայլերի համար՝ նրանք պետք է աշխատեն Թուրքիայի Խնայողական միջոցների ապահովագրական հիմնադրամի հետ։ Թե որքանն է այդ եկամուտներից հետ վերադարձվելու, դեռ հայտնի չէ։ Երգիչը հայտարարել է, որ այդ գործարքների հետ կապ չունի եւ չի մասնակցել նման գործարքների։