Սա Փաշինյանի կողմից ձևավորված քաղաքական և ընտրական պայմանների հետևանքն է. Ռոբերտ Ամստերդամ

Սա Փաշինյանի կողմից ձևավորված քաղաքական և ընտրական պայմանների հետևանքն է. Ռոբերտ Ամստերդամ

Mon, 26 Oct 2026 19:56:41 +0400


Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ, միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը գրել է․
«Հոկտեմբերի 25-ին Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների պատկերը ժողովրդավարության ապագայով մտահոգ որևէ մեկին ուրախանալու առիթ չպետք է տա։

Շատ համայնքներում ընտրողների նույնիսկ կեսը չի մասնակցել քվեարկությանը։ Իշխանությունը պետք է իրեն հարց տա՝ ինչո՞ւ են այդքան քաղաքացիներ հրաժարվում ընտրելուց։ Այս փաստն անտեսելն ու արդյունքները որպես համընդհանուր վստահության քվե ներկայացնելը նշանակում է՝ չցանկանալ տեսնել սեփական քաղաքացիներին։
Իսկ ընտրողների ուղղորդման, ճնշումների և պետական միջոցները կուսակցական շահերին ծառայեցնելու մասին հաղորդումները պահանջում են անկախ քննություն։ Նման գործողությունները խախտում են ազատ ընտրության և հավասար մրցակցության հիմքերը․ քաղաքացին պետք է կարողանա ընտրել առանց վախի, իսկ ընդդիմությունը՝ մրցել առանց իր դեմ գործադրվող պետական ապարատի։

Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» ցուցակը գլխավորող Արսեն Գևորգյանի կալանավորումն ի սկզբանե պահանջում էր համոզիչ իրավական հիմնավորում։ Իշխանությունները պարտավոր էին հիմնավորել թե՛ կալանքի անհրաժեշտությունը, թե՛ ավելի մեղմ միջոց կիրառելու անհնարինությունը։ Քրեական մեղադրանքը դեռևս մեղավորության ապացույց չէ և, ըստ այդմ, չէր կարող արդարացնել թեկնածուին ընտրապայքարից փաստացի հեռացնելը։

Փաշինյանը չի կարող մի ձեռքով սահմանափակել քաղաքական մրցակցությունը, մյուսով՝ այդ սահմանափակման հետևանքով ստացած արդյունքները ներկայացնել որպես ժողովրդավարական հաջողություն, իսկ հետո մեղավորներ փնտրել բոլորի մեջ, բացի իրենից։

Սա հաղթանակի պատմություն չէ։ Սա Փաշինյանի կողմից ձևավորված քաղաքական և ընտրական պայմանների հետևանքն է, և դրա համար պատասխանատու է հենց ինքը»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայտնի ավտոարշավը փոխում է անցկացման վայրը․ պատճառը հայտնի է

Հայտնի ավտոարշավը փոխում է անցկացման վայրը․ պատճառը հայտնի է Tue, 27 Oct 2026 00:30:32 +0400…

2 ժամ ago

Ինչպես են ստիպում հավատալ ստին․ հոգեբաններ

Ինչպես են ստիպում հավատալ ստին․ հոգեբաններ Tue, 27 Oct 2026 00:15:04 +0400 Ստի սիստեմատիկ կերպով…

2 ժամ ago

Թուրքիայում այլեւս թափառող շներ ու կատուներ չկան

Թուրքիայում այլեւս թափառող շներ ու կատուներ չկան Tue, 27 Oct 2026 00:00:11 +0400 Թուրքական իշխանությունները…

2 ժամ ago

Միլիարդատերերը սկսել են գումարներ փոխանցել ամերիկացի երեխաներին

Միլիարդատերերը սկսել են գումարներ փոխանցել ամերիկացի երեխաներին Mon, 26 Oct 2026 23:45:10 +0400 Ամերիկացի միլիարդատերերը…

3 ժամ ago

Թշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ Գալստյան

Թշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ Գալստյան Mon, 26 Oct 2026 23:40:38…

3 ժամ ago

Ուժեղացրել են անվտանգային միջոցառումները

Ուժեղացրել են անվտանգային միջոցառումները Mon, 26 Oct 2026 23:30:34 +0400 Իտալիայում իշխանությունները ուժեղացրել են անվտանգության…

3 ժամ ago