Միլիարդատերերը սկսել են գումարներ փոխանցել ամերիկացի երեխաներին

Միլիարդատերերը սկսել են գումարներ փոխանցել ամերիկացի երեխաներին

Mon, 26 Oct 2026 23:45:10 +0400


Ամերիկացի միլիարդատերերը սկսել են դրամական փոխանցումներ կատարել երեխաների անուններով բացված հաշիվներին, որոնք կոչվում են «Թրամփի հաշիվներ»։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։ Արշավը դարձել է նոր նախաձեռնություն, որով բարեգործության միջոցով՝ մեծահարուստները փորձում են բարելավել իրենց համբավը՝ իրենց հասցեին անընդհատ հնչող քննադատությունների ֆոնին։ Իլոն Մասկը ամերիկացի երեխաներին խոստացել է նվիրել մեկական բաժնետոմս իր SpaceX ընկերությունից, իսկ Մայքլ Դելը ամերիկացի 25 միլիոն երախներից յուրաքանչյուրի հաշվին փոխանցել է 250-ական դոլար։

Ծրագրում մասնակցում են նաեւ այլ մեծահարուստներ։ 2025-28 թվականներին ծնված երեխաների համար նախատեսվում է նախապես փոխանցել հազարական դոլար։ Փոխանցումներով կատարվում են ներդրումներ ֆոնդային բորսայում, որպեսզի դառնան եկամտաբեր։ Այդ միջոցները հնարավոր կլինի օգտագործել տասնութ տարեկան դառնալուն պես՝ կրթության, կամ էլ բնակարանի գնման համար։ Շատ մասնագետներ քննադատում են «Թրամփի հաշիվները»՝ այն համարելով քաղաքական ակցիա՝ արված Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների շեմին։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Հայտնի դերասանուհին երրորդ երեխան է ունեցել

Հայտնի դերասանուհին երրորդ երեխան է ունեցել Wed, 18 Nov 2026 22:30:42 +0400 Ամերիկացի հայտնի դերասանուհի…

4 րոպե ago

Պուտին–Թրամփ–Սի հանդիպման օրակարգը դեռ համաձայնեցված չէ․ Ուշակով

Պուտին–Թրամփ–Սի հանդիպման օրակարգը դեռ համաձայնեցված չէ․ Ուշակով Wed, 18 Nov 2026 22:19:00 +0400 Ռուսաստանի նախագահի…

16 րոպե ago

Բանակում զոհ ունենք

Բանակում զոհ ունենք Wed, 18 Nov 2026 22:10:54 +0400 Մեր տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզում, Սոթքի զորամասում…

24 րոպե ago

Բելլա և Ջիջի Հադիդների 78-ամյա հայրն ամուսնանում է 43-ամյա ռուս մոդելի հետ

Բելլա և Ջիջի Հադիդների 78-ամյա հայրն ամուսնանում է 43-ամյա ռուս մոդելի հետ Wed, 18 Nov…

26 րոպե ago

Պակիստանի քաղաքացուն դատապարտել են 27,5 տարվա ազատազրկման

Պակիստանի քաղաքացուն դատապարտել են 27,5 տարվա ազատազրկման Wed, 18 Nov 2026 22:05:34 +0400 Պակիստանի քաղաքացի…

29 րոպե ago

Բրեդ Փիթը հիանում է Ռոբերտ Փաթինսոնով

Բրեդ Փիթը հիանում է Ռոբերտ Փաթինսոնով Wed, 18 Nov 2026 22:00:08 +0400 Բրեդ Փիթը ասել…

34 րոպե ago