Նարեկ Կարապետյանը կոչ է անում ստեղծել գյուղատնտեսության նախարարություն

Նարեկ Կարապետյանը կոչ է անում ստեղծել գյուղատնտեսության նախարարություն

Tue, 27 Oct 2026 11:46:04 +0400


«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Ազգային ժողովում բարձրացրել է գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրների և առանձին նախարարություն ունենալու անհրաժեշտության հարցը։ Նա նշել է, որ գյուղատնտեսական հողերի ոռոգման համակարգում առկա դժվարություններից բացի, լուրջ խնդիր է նաև ոլորտի կառավարման կազմակերպումը։

«Կառավարության գործունեության և կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագծի քննարկման ժամանակ Կարապետյանը դիմել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Առնակ Ավետիսյանին՝ հետաքրքրվելով՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Հայաստանում ստեղծել գյուղատնտեսության նախարարություն կամ ոլորտը միավորել որևէ այլ նախարարության հետ։

Պատգամավորի համոզմամբ՝ գյուղատնտեսության համար առանձին գերատեսչության ստեղծումը կնպաստի գյուղատնտեսական հողերի խոշորացմանը, դրանց արդյունավետ կառավարմանը և ոլորտում անհրաժեշտ բարեփոխումների իրականացմանը։ Նա ընդգծել է, որ գյուղատնտեսությունը կարևոր նշանակություն ունի երկրի բնակչության զգալի մասի համար, քանի որ բազմաթիվ մարդիկ ապրում են գյուղական համայնքներում։

Ի պատասխան՝ Առնակ Ավետիսյանը նշել է, որ կառավարության մոտեցմամբ՝ գյուղատնտեսությունը տնտեսական գործունեության ոլորտ է, ուստի դրա քաղաքականությունը պետք է մշակվի հենց այդ տեսանկյունից։ Փոխնախարարը նաև հայտնել է, որ այս ուղղությամբ կառավարման կառուցվածքի փոփոխություններ առայժմ նախատեսված չեն։

Կարապետյանը քննադատել է կառավարության որդեգրած մոտեցումը՝ այն կապելով գյուղատնտեսության ոլորտում արձանագրվող անկման հետ։ Նրա խոսքով՝ ոլորտում գրանցվել է մինչև 10 տոկոս անկում, և քաղաքականության վերանայումը կարող է նպաստել իրավիճակի բարելավմանը։

Պատգամավորը կոչ է արել ստեղծել գյուղատնտեսության նախարարություն՝ ընդգծելով, որ դրա աշխատանքի արդյունքները հնարավոր կլինի գնահատել մեկ կամ երկու տարվա ընթացքում։ Նա նաև նշել է, որ ներկայում գյուղացիները զգալի վնասներ են կրում, մինչդեռ ոլորտի հիմնական խնդիրները մնում են չլուծված։

Կարապետյանի խոսքով՝ ոռոգման դժվարություններից բացի, լուրջ խնդիրներ կան նաև գյուղմթերքի իրացման և մթերման կազմակերպման հարցում։ Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է ունենալ միասնական կառույց, որը կհամակարգի այս ուղղությունները և կապահովի ոլորտի խնդիրների համալիր լուծումը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչքան կարևոր է ալիևյան սահմանադրությունն անցկացնելը, որ պատրաստ է «կոնի» վրա իր պաշտոնն էլ դնել

Ինչքան կարևոր է ալիևյան սահմանադրությունն անցկացնելը, որ պատրաստ է «կոնի» վրա իր պաշտոնն էլ դնել…

3 ժամ ago

«Նոր խնդրի առաջ ենք` ինչպե՞ս պաշտպանել մեր ջրային ռեսուրսները դավաճաններից». Հովհաննես Իշխանյան

«Նոր խնդրի առաջ ենք` ինչպե՞ս պաշտպանել մեր ջրային ռեսուրսները դավաճաններից». Հովհաննես Իշխանյան Thu, 19 Nov…

3 ժամ ago

Բենզինն Ամերիկայում սկսել է էժանանալ

Բենզինն Ամերիկայում սկսել է էժանանալ Wed, 18 Nov 2026 23:55:08 +0400 Բենզինի գինը ամերիկյան ավտոլցակայաններում…

4 ժամ ago

Վարչապետի և ընդդիմության բախումը, Թրամփ–Պուտին–Սի հանդիպումը․ Օրվա թոփ լուրերը

Վարչապետի և ընդդիմության բախումը, Թրամփ–Պուտին–Սի հանդիպումը․ Օրվա թոփ լուրերը Wed, 18 Nov 2026 23:55:01 +0400…

4 ժամ ago

«Ինչո՞վ է պայմանավորված «Քանդենք պետությունը» կուսակցության ոչ ադեկվատ վարքագիծը». Տաթևիկ Հայրապետյան

«Ինչո՞վ է պայմանավորված «Քանդենք պետությունը» կուսակցության ոչ ադեկվատ վարքագիծը». Տաթևիկ Հայրապետյան Wed, 18 Nov 2026…

4 ժամ ago

Քանյե Ուեսթն ու Բյանկա Ցենզորին պատրաստվում են հարսանիքի

Քանյե Ուեսթն ու Բյանկա Ցենզորին պատրաստվում են հարսանիքի Wed, 18 Nov 2026 23:45:34 +0400 49-ամյա…

4 ժամ ago