Վարչական ղեկավարն ու որդին ձերբակալվել են

Վարչական ղեկավարն ու որդին ձերբակալվել են

Tue, 27 Oct 2026 11:52:36 +0400


Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արարատի մարզի Սիփանիկ գյուղի վարչական տարածքում առանց համապատասխան թույլտվության իրականացվում է ապօրինի ձկնաբուծություն։

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ հոկտեմբերի 22-ին կատարված ստուգման արդյունքում պարզվել է, որ Սիփանիկի վարչական ղեկավարն ու նրա որդին վարձակալած տարածքում, գյուղատնտեսական նշանակության հողում, կառուցել են չորս լճակ, որոնք շահագործելու համար հորատված խորքային հորից մղում են վայրկյանում 40 լիտր ջուր՝ չունենալով ջրօգտագործման թույլտվություն։

Ըստ նախնական տվյալների՝ պետությանը պատճառվել է 17 միլիոն դրամից ավելի վնաս, ինչը մասամբ վերականգնվել է։

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Սիփանիկի վարչական ղեկավարին և որդուն ձերբակալել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացրել են Մասիսի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

ԿԲ պահոցը Շուշիում էր, Արգիշտի Քյարամյանը ի՞նչ էր անում այնտեղ ռազմական դրության ժամանակ. Ղազարյան

ԿԲ պահոցը Շուշիում էր, Արգիշտի Քյարամյանը ի՞նչ էր անում այնտեղ ռազմական դրության ժամանակ. Ղազարյան Thu,…

12 րոպե ago

Ալիևը չի մեկնի Թուրքիա․ դեմա՞րշ է

Ալիևը չի մեկնի Թուրքիա․ դեմա՞րշ է Thu, 29 Oct 2026 17:30:53 +0400 Ադրբեջանի նախագահ Իլհամ…

19 րոպե ago

Սահմանափակում է կիրառվել Արկադի Համբարձումյանի, նրա հետ 22 փոխկապակցված անձանց պատկանող գույքերի վրա

Սահմանափակում է կիրառվել Արկադի Համբարձումյանի, նրա հետ 22 փոխկապակցված անձանց պատկանող գույքերի վրա Thu, 29…

21 րոպե ago

Քրեական վարույթը կփոխանցվի հսկող դատախազին․ Աթանեսյան

Քրեական վարույթը կփոխանցվի հսկող դատախազին․ Աթանեսյան Thu, 29 Oct 2026 17:26:43 +0400 Տիգրան Աթանեսյանը գրում…

23 րոպե ago

Պառակտումը մտել է մարդկանց ընտանիքներ․ մարդիկ քաղաքական հայացքների պատճառով բաժանվում են․ Հովսեփյան

Պառակտումը մտել է մարդկանց ընտանիքներ․ մարդիկ քաղաքական հայացքների պատճառով բաժանվում են․ Հովսեփյան Thu, 29 Oct…

28 րոպե ago

Սերբերն ո՜ւր, մե՜նք ուր…

Սերբերն ո՜ւր, մե՜նք ուր… Thu, 29 Oct 2026 17:15:31 +0400 Այսօր նախապատրաստել էի մեկ այլ…

34 րոպե ago