Իրանն է պատերազմ սկսել մեր դեմ
Tue, 27 Oct 2026 13:00:46 +0400
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանն է պատասխանատու է երկու երկրների միջև հակամարտության սկսման համար։
«Մենք չենք սկսել պատերազմն Իրանի հետ։ Իրանն է պատերազմ սկսել մեր դեմ»,- Միսիսիպի նահանգում նախընտրական հանրահավաքի ժամանակ ասել է Թրամփը։
ԱՄՆ առաջնորդը հերթական անգամ կրկնել է այն պնդումը, թե Իրանին ընդամենը երկու շաբաթ էր մնացել միջուկային հրթիռ ստեղծելու համար։ «Չեմ կարծում, որ մենք ընտրության հնարավորություն ունեինք։ Նրանց ընդամենը երկու շաբաթ էր մնացել միջուկային հրթիռ ստեղծելու համար։ Նրանք համարվում են աշխարհում ահաբեկչության թիվ մեկ հովանավոր պետությունը»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Նա նաև «ժամանակի անիմաստ վատնում» է անվանել Իրանի հետ ավելի վաղ ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը։