Ուզում եք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ մնալ մեն-մենակ՝ կմնաք

Ուզում եք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ մնալ մեն-մենակ՝ կմնաք

Tue, 27 Oct 2026 13:15:45 +0400


Ռուս քաղաքագետ Դմիտրի Սոլոնիկովը կարծում է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը մոտենում է վերջնագծին՝ Ռուսաստանի հաղթանակով։ «Ալֆանյուզի» հետ զրույցում նա նկատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Վիթքոֆի վերջին այցը Ռուսաստան ավելի շատ կապված էր գործարար ոլորտի բանակցությունների եւ գործարքի հետ, պատերազմի ու դիվանագիտության թեման, ամենայն հավանականությամբ, առաջնային չի եղել։ Աշխարհում, ըստ նրա, շատ հետաքրքիր երեւույթներ են հիմա տեղի ունենում։ Ֆրանսիայում ընթացող բողոքի ակցիաները շահավետ են թե՛ ձախակողմյան, թե՛ աջակողմյան ճամբարների առաջնորդներին։ Շահել են ե՛ւ Մելանշոնը, ե՛ւ Լը Պենը։ Հետեւաբար՝ չի կարելի ասել, թե առաջիկա նախագահական ընտրություններում ձախականները պարտվելու են։ Բայց ակնհայտ է, որ ընտրությունը երկու գործիչների միջեւ է՝ Ժան-Լյուք Մելանշոնի եւ Մարին Լը Պենի։ Եվ այդ ընտրությունը ֆրանսիացի ժողովրդի համար շատ լուրջ մարտահրավեր կարող է դառնալ։

Անդրադառնալով Հայաստանին՝ Սոլոնիկովը նշել է, որ եվրասիական ինտեգրացիոն նախագծերի հանդեպ Հայաստանի փաստացի վերաբերմունքը պետք է ստանա իրավաբանական ձեւակերպում, եւ փաստացի վիճակը պետք է արմագրվի։ Այսինքն, եթե Հայաստանը չի վճարում ՀԱՊԿ անդամավճարները, ցուցադրաբար չի մասնակցում ՀԱՊԿ միջոցառումներին, հայտարարում է, որ ՀԱՊԿ-ն իրեն պետք չէ, ապա ՀԱՊԿ-ն էլ պետք է իրավական մոտեցում դրսեւորի եւ իրավաբանորեն ամրագրի փաստացի վիճակը։ «Հայաստանը ցանկանում է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ մնալ մենակ-մենակ, ուրեմն կմնա։ Դա հայ ժողովրդի ընտրությունն է լինելու, ի վերջո»,- նկատել է քաղաքագետը։ Սակայն նշել է նաեւ, որ Պուտին-Փաշինյան առաջիկա հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանի հռետորաբանությունը կարող է կտրուկ փոխվել, նա կարող է մեղմել իր հռետորաբանությունը, սակայն դա չի նշանակում, թե ձեռք է քաշելու եվրոպական տնտեսական եւ քաղաքական կառույցի հետ ինտեգրվելու հեռանկարից։ Ամենայն հավանականությամբ՝ Փաշինյանն անելու է՝ ինչպես միշտ․ ժպտալու է, խոսելու է ամեն ինչի մասին, բայց վերջնական որոշում չի կայացնելու։ «Կարող է սկսել խոսել ավելի կոմպլեմենտար․․․ ավելի դրականորեն արտահայտվել հետագա գործակցության մասին։ Դա չի նշանակում, թե վերջնական կորոշի, սակայն ինֆորմացիոն տարածքում կամ անձնական շփման մակարդակում կփորձի իրավիճակն իր համար ավելի կոմպլեմենտար դարձնել»,- ասել է քաղաքագետը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բոլորը բոլորին լրտեսում են

Բոլորը բոլորին լրտեսում են Mon, 02 Nov 2026 17:00:27 +0400 Միացյալ Նահանգների նախարար Դոնալդ Թրամփը…

13 րոպե ago

Խեր լինի…

Խեր լինի… Mon, 02 Nov 2026 16:45:12 +0400 Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում կարող…

29 րոպե ago

Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ

Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ Mon, 02 Nov…

57 րոպե ago

Նիկոլ, ընդդիմությունը նվեր չէ, որ ուզածդ անես

Նիկոլ, ընդդիմությունը նվեր չէ, որ ուզածդ անես Mon, 02 Nov 2026 15:45:57 +0400 Մինչ իշխանությունը՝…

1 ժամ ago

Խոշոր գողություն «Զվարթնոց»-ում. Օտարերկրացու պայուսակը գողացել է մեկ այլ օտարերկրացի

Խոշոր գողություն «Զվարթնոց»-ում. Օտարերկրացու պայուսակը գողացել է մեկ այլ օտարերկրացի Mon, 02 Nov 2026 15:30:44…

2 ժամ ago

Բելգիայի վարչապետը հրաժարական է տվել

Բելգիայի վարչապետը հրաժարական է տվել Mon, 02 Nov 2026 15:15:00 +0400 Բելգիայի վարչապետ Բարտ դե…

2 ժամ ago