Օրբանը` ՄԱԿ Գլխավոր քարտուղար

Օրբանը` ՄԱԿ Գլխավոր քարտուղար

Wed, 28 Oct 2026 00:30:43 +0400


ՄԱԿ գործող վարչակազմը դիտարկում է Հունգարիայի նախկին վարչապետ Վիկտոր Օրբանին ՄԱԿ Գլխավոր քարտուղար դարձնելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։ Համաձայն առկա տեղեկությունների, Օրբանի թեկնածությանը կարող են կողմ լինել նաեւ Մոսկվան եւ Պեկինը։ Օրբանը կարող է ՄԱԿ Անվտանգության խորբհրդի 15 անդամներից ստանալ առնվազն 10-ի աջակցությունը։ Ընդ որում՝ ութի դեպքում՝ աջակցությունը կարելի է համարել երաշխավորված։ Պարբերականը գրում է, որ գլխավոր հարցը մնում է այն, թե Օրբանի թեկնածությանը ինչպես կվերաբերվեն Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան, որոնք որպես կանոն՝ «վետո»-ի իրավունքի կիրառմանը վերաբերվում են չափազանց զգուշավոր կերպով։ Հիշեցնենք, որ ՄԱԿ գործող Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի լիազորությունների ժամկետը լրանում է այս տարվա դեկտեմբերի երսունմեկին։ Գլխավոր քարտուղարի պաշտոնին այս պահի դրությամբ հավակնողները հետեւյալն են՝ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին, ՄԱԿ Առեւտրի եւ զարգացման կոնֆերանսի ղեկավար Ռեբեկա Գրինսպանը, Էկվադորի ԱԳ եւ Պաշտպանության նախկին նախարար Մարիա Ֆերնանդա Էսպինոսա Գերսեսը, ՄԱԿ-ում Գայանայի մշտական ներկայացուցիչ Քարոլինա Ռոդրիգես-Բիրքեթը, Միացյալ Նահանգներում եւ Ֆրանսիայում Էկվադորի նախկին դեսպան Իվոն Բաքին, ՄԱԿ-ում Ուգանդայի նախկին մշտական ներկայացուցիչ Օլարա Օթունուն եւ Էմիրաթների ԱԳՆ պետնախարար Լանա Զաքի Նուսեյբան։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

11 արտադրողի կաթնամթերքը լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են մի շարք անհամապատասխանություններ

11 արտադրողի կաթնամթերքը լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են մի շարք անհամապատասխանություններ Sat, 31 Oct 2026…

7 ժամ ago

Մասկը կույրերի համար նախատեսված հատուկ գաջեթ է ստեղծել

Մասկը կույրերի համար նախատեսված հատուկ գաջեթ է ստեղծել Sat, 31 Oct 2026 23:30:08 +0400 Ամերիկացի…

7 ժամ ago

Հայտնի երգչուհու նախկին ամուսինը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել

Հայտնի երգչուհու նախկին ամուսինը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել Sat, 31 Oct 2026 23:13:57 +0400…

7 ժամ ago

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ Sat, 31 Oct 2026 22:59:03 +0400 Հոկտեմբերի 31-ին…

8 ժամ ago

Հայ մարզիկները մեդալներ են շահել

Հայ մարզիկները մեդալներ են շահել Sat, 31 Oct 2026 22:45:14 +0400 Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող…

8 ժամ ago

«Շուտով գործարք կկնքենք»․ Թրամփ

«Շուտով գործարք կկնքենք»․ Թրամփ Sat, 31 Oct 2026 22:30:50 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, թե…

8 ժամ ago