Պիտի շատ հանդարտ ու զուսպ քայլեր անենք, չքանդենք եղածը․ Ծառուկյան

Պիտի շատ հանդարտ ու զուսպ քայլեր անենք, չքանդենք եղածը․ Ծառուկյան

Wed, 28 Oct 2026 10:41:36 +0400


Օրեր առաջ հրապարակված ԵԱՏՄ զեկույցն այն մասին, թե ինչ է սպառնում Հայաստանի տնտեսությանը, եթե մեր երկիրը դուրս գա ԵԱՏՄ-ից, կամ կասեցվի անդամությունը, վստահ եմ՝ շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել։ Ես փորձեցի պատկերացնել իրական ռիսկերը՝ բոլոր հնարավոր տեսանկյուններից։

Նախ՝ բոլոր թվերի հետևում պետք է տեսնել մարդկանց։ Որպես ռեալ բիզնեսի, արտադրության ոլորտով անցած մարդ, ես ավելի պարզ եմ տեսնում առաջին հերթին հենց այդ ռիսկերը։ Պիտի հասկանանք, որ չոր տնտեսական զեկույցի հետևում մարդիկ են։ Բոլոր նման «տոկոսները»՝ անկման, թանկացման, խոսում են հազարավոր բիզնեսների փակման և սնանկացման վտանգի մասին, տասնյակ հազարավոր ընտանիքների, հարյուր հազարավոր մարդկանց կյանքի վատացման, բարեկեցության կտրուկ անկման մասին։ Թվերի հետևում հազարավոր մարդկանց ճակատագրեր են։ Ինձ մտահոգում են ոչ թե պարզապես թվերը, այլ՝ սովորական, իրական մարդկանց, մեր քաղաքացիների կյանքի որակի հնարավոր կտրուկ վատացումը։

Մյուս կարևոր հարցն այն է, որ նման վերլուծություն առաջին հերթին պիտի արվեր հենց Հայաստանում, ոչ թե մեզ համար դա անեին ուրիշները։ Սա մեր երկրի մասին է, մեր տնտեսության մասին է, մեր քաղաքացիների կյանքի մասին։ Դա կխոսեր մեր ներքին լրջության մասին, մեր իսկ պատասխանատու վերաբերմունքի մասին։ Ընտրություններից դեռ մեկ տարի առաջ ես խնդիր էի դրել կազմակերպել, հավաքել ոլորտային մասնագետների, գրագետ մարդկանց, որ նման սցենարներ, վերլուծություններ պատրաստեն։ Նման փաստաթղթերը առաջին հերթին Հայաստանում պետք է մշակվեն, որ մենք մեզ անընդհատ չխաբենք սիրուն ստերով, հեքիաթներով։ Պետք է հասկանանք, որ սա մեր կյանքի մասին է։ Եվ եթե մենք ինքներս արած լինեինք այս աշխատանքը, շատ հանգիստ կվերաբերվեինք ուրիշների արածին։

Եվ վերջապես երրորդ տեսանկյունը, որը ես կարևորում եմ, հնարավորությունների մասին է։ Այս թվերը նաև հակառակ կողմն ունեն՝ աշխատելու, զարգանալու լայն հնարավորություններ։ Ինչո՞ւ չօգտվենք դրանից՝ առանց ԵԱՏՄ-ում մեզ համար խնդիրներ ստեղծելու։ Հակառակը, հենց ԵԱՏՄ-ում զարգանալով, նոր հնարավորություններ ձեռք բերելով փորձենք մեր տնտեսությունը ուժեղացնել՝ լրացուցիչ շուկաների և այլ տեղերից ներդրումների շնորհիվ։ Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել, դրանք պետք է օգտագործել՝ զարգանալու, ծավալվելու համար, մեր ժողովրդի բարեկեցությունը բարձրացնելու համար։
Մեր բոլորի աչքի առաջ ամբողջ աշխարհում սկսվել են տնտեսական ցնցումներ։ Իմ գնահատականով՝ դրանք շարունակվելու են, որովհետև պատճառները խորքային են։ Այս պայմաններում փոքր Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են։ Հիմա մենք պիտի շատ հանդարտ ու զուսպ քայլեր անենք, չքանդենք եղածը, այլ այն որպես հիմք վերցնելով՝ օգտվենք փոփոխվող աշխարհի բերած հնարավորություններից։

Կենտրոն ՔԿՀ
28.10.26թ.

Գագիկ Ծառուկյան

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ամերիկյան ավիակիր ռազմանավը հեռացել է ռեգիոնից

Ամերիկյան ավիակիր ռազմանավը հեռացել է ռեգիոնից Thu, 19 Nov 2026 18:30:18 +0400 Ամերիկյան ռազմական հարվածային…

15 րոպե ago

«Ջեք-փոթ» ա ՔՊ-ի համար, էդ ո՞նց ա լինում՝ մենակ իշխանավորի ընտանիքի անդամն ա տենդեր շահում․ Յոլյան

«Ջեք-փոթ» ա ՔՊ-ի համար, էդ ո՞նց ա լինում՝ մենակ իշխանավորի ընտանիքի անդամն ա տենդեր շահում․…

18 րոպե ago

Հավը երազում կորեկ է տեսնում

Հավը երազում կորեկ է տեսնում Thu, 19 Nov 2026 18:15:47 +0400 Որ ԱԺ ընտրություններում սահմանադրական…

29 րոպե ago

Հետ բերե՛ք ծախողին էլ, առնողին էլ, հետ չբերողին էլ. Մեսրոպ Մանուկյան

Հետ բերե՛ք ծախողին էլ, առնողին էլ, հետ չբերողին էլ. Մեսրոպ Մանուկյան Thu, 19 Nov 2026…

41 րոպե ago

Սուրեն Պապիկյանը չի կարողանում բանակում կանխել մահերը․ Անուշ Միրզոյան

Սուրեն Պապիկյանը չի կարողանում բանակում կանխել մահերը․ Անուշ Միրզոյան Thu, 19 Nov 2026 18:02:12 +0400…

43 րոպե ago

Ինչ է նվիրել Լեհաստանի նախագահը Դոնալդ Թրամփին

Ինչ է նվիրել Լեհաստանի նախագահը Դոնալդ Թրամփին Thu, 19 Nov 2026 18:00:59 +0400 Լեհաստանի նախագահ…

44 րոպե ago